Մեդվեդևը հայտարարել է ԱՄՆ-ի փլուզմանը հասնելու ծրագրերի մասին և սպառնացել «ոչնչացնել մարդկությունը»
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին քաղաքականության նպատակն ԱՄՆ-ի փլուզումն է կամ Ամերիկային հակակշիռ ստեղծելը, իսկ նպատակների թվում է «Արևմուտքի, այդ թվում՝ Եվրոպայի առավելագույն թուլացումն ու նվաստացումը», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Միայն մեկ նպատակ կարող է լինել՝ հենց Միացյալ Նահանգների փլուզումը։ Կամ, նվազագույնը, Ամերիկային լիարժեք հակակշիռ ստեղծելը, ինչպես ԽՍՀՄ-ի և Վարշավյան պայմանագրի գոյության ժամանակ էր։ Եվ այստեղ արդեն տեսանելի են նոր հավասարակշռության հեռանկարները՝ ՇՀԿ, ԲՐԻԿՍ, այլ տարածաշրջանային միություններ, գլոբալ հարավի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացում»,- գրել է Մեդվեդևն իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ ուժերի նման հավասարակշռության այլընտրանքը «տոտալ պատերազմն է՝ մինչև մարդկության լիակատար ոչնչացումը»։ «Այսօրվա պայմաններում առանց հավասարակշռության աշխարհը տասը տարի էլ չի տևի: Եթե Արեւմուտքը չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, դա կլինի ամեն ինչի վերջը։ Եվ սա այն իրավիճակը չէ, որ ոմանց մահը կնշանակի մյուսների հաղթանակը...»,- եզրափակել է ԱԽ փոխնախագահը։