Մոլդովան չկարողացավ հանձնել ժողովրդավարության թեստը. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Մոլդովան չկարողացավ հաղթահարել ժողովրդավարության թեստը նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մոլդովան այս ընտրություններում ժողովրդավարության ոչ մի փորձություն չի անցել, անիմաստ պատրվակներով Մոլդովային առաջ են քաշում», - լրագրողներին ասել է վարչապետը։
Կոբախիձեն անարդար է համարում ասել, որ Մոլդովան արժանի է լինել Եվրամիության անդամ, իսկ Վրաստանը՝ ոչ, հատկապես անցած ընտրությունների և հանրաքվեի ֆոնին։
«Սա ամոթ է, հենց որ պատերազմն ավարտվի Ուկրաինայում, և անցկացվեն ընտրություններ, այն ժամանակ արդարությունը կվերականգնվի»,- կարծում է Վրաստանի վարչապետը։