KingKong Star 2․ Cubot-ը ներկայացրել է բարակ կորպուսով և լրացուցիչ էկրանով ամուր սմարթֆոն
ՀասարակությունCubot ընկերությունը համաշխարհային շուկայում ներկայացրել է ամուր սմարթֆոն՝ KingKong Star 2-ը, որը նախատեսված է օգտատերերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհորդությունների և արշավների սիրահարների, ինչպես նաև գեյմերների համար: Սմարթֆոնը պատրաստված է բարակ կորպուսով, որը միաժամանակ ուժեղացրել է սմարթֆոնի ամրությունը։
KingKong Star 2-ի բարձր կատարողականությունն ապահովում է 4 նմ ութ միջուկանի MediaTek Dimensity 8200 պրոցեսորը՝ Mali-G610 MC6 գրաֆիկական արագացուցիչով, որը երաշխավորում է սահուն բազմաֆունկցիոնալ աշխատանք, ռեսուրսատար հավելվածներ, խաղեր և այլն: 6,72 դյույմանոց FHD+ էկրանը՝ 144 Հց թարմացման արագությամբ, ապահովում է վառ, հստակ պատկերներ թե՛ տեսանյութեր դիտելու, թե՛ խաղեր խաղալու ժամանակ:
Խոնավությունից, փոշուց և հարվածներից պաշտպանվելու առումով KingKong Star 2-ը համապատասխանում է IP68/IP69K և MIL-STD-810H ստանդարտներին, ինչը սմարթֆոնը դարձնում է կատարյալ ուղեկից ճամփորդությունների, ինչպես նաև էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների կամ այլ զբաղմունքների համար, երբ մարդը գործ է ունենում արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցության հետ: