Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմայի» դեմ արտագնա խաղից հետո (0:1) խոսել է վնասվածք ստացած խաղընկերների մասին.
«Ցավում եմ Աչերբիի և Չալհանօղլուի համար, իսկապես հուսով եմ, որ նրանց վնասվածքները լուրջ չեն։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ Իհարկե, մենք կզգանք Հականի բացակայությունը, բայց կարծում եմ առանց նրա գլուխ կհանենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։