Տավուշում տեղի կունենա Դդմի տոնը
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Հովք գյուղի Ուսուցման Կանաչ Կենտրոնում տեղի կունենա Դդմի տոնը։
Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ դդմի տոնի միջոցով Ուսուցման Կանաչ Կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Բազմաթիվ շահառու և ոչ շահառու ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Տավուշի և հարակից մարզերի մի շարք համայնքներից կմասնակցեն Դդմի Տոնին:
«Տոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև կուղեկցվի ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով ու պարային համարներով:
Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն պատվոգրեր ու մրցանակներ: Կտրվի նաև հատուկ մրցանակ Հայաստանում ամենամեծ դդում աճեցնող ֆերմերին։
Հյուրերի և այցելուների մուտքն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: