Քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիան մեղադրում է 2016թ. հեղաշրջման փորձի մեջ, մահացել է ԱՄՆ-ում
Մամուլի տեսությունՔարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ, մահացել է Փենսիլվանիայում։ Այս մասին հայտնել է նրա զարմիկը։
Գյուլենը լուրջ առողջական խնդիրներ ուներ՝ երիկամային անբավարարություն, շաքարախտ և դեմենցիա, նշում է CNN TÜRK-ը։
Էրդողանի հիմնական հակառակորդի մահվան մասին արդեն հաղորդվել էր 2021 թվականին, սակայն տեղեկությունն այն ժամանակ չէր հաստատվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2 հազարը։