Այս փուլում դիտարկվում են 15 պետություններ, որոնք ցանկանում են դառնալ BRICS-ի գործընկերներ. Ուշակով
ՄիջազգայինՆերկայում 15 երկիր կա BRICS-ի գործընկեր պետությունների թեկնածու, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջնորդները սպասվող գագաթաժողովում կկողմնորոշվեն մի խումբ պետությունների հարցով, որոնք առաջին փուլում կարող են ներառվել գործընկեր պետությունների այս կատեգորիայի մեջ։
Ներկայում դիտարկվում է 15 պետություն, որոնք շատ առումներով՝ տարածաշրջանային, միջազգային գործերի վրա ազդեցության և այլ պարամետրերով, հարմար են, որպեսզի մենք կարողանանք նրանց գործընկերներ համարել»,- ասել է Ոօշակովը։
Ըստ Ուշակովի, անտրամաբանական կլիներ բոլոր շահագրգիռ պետություններին միաժամանակ ընդունել BRICS, քանի որ այդ ժամանակ ասոցիացիան կդառնա ամորֆ և անգործունակ կառույց։
Բացի այդ, նա պարզաբանել է, որ հոկտեմբերի 22-ին Կազանում BRICS-ի գագաթնաժողովի առաջին նիստում սահմանափակ ձևաչափով կքննարկվեն ներկայիս ամենասուր համաշխարհային հակամարտությունները, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակը։
Ակնկալվում է, որ Բրազիլիայի և Չինաստանի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց տեսակետները այս հակամարտությունների թեմայի վերաբերյալ, նշել է Ուշակովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօր 30 երկիր ցանկանում են միանալ BRICS-ին կամ այս կամ այն ձևով համագործակցել նրա հետ։