Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին, որին մարտին պարտվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին մինչև 22 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել Էլիդա Քոչարյանը (60 կգ): Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):