Իրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմանների երկյանքով
ՄիջազգայինԻրանն սկսել է պատնեշ կառուցել իր արևելյան սահմաններին՝ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է երկրի սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, հայտնում է Mehr-ը։ Տեղեկացնում է euromedia24.com-ը:
Իրանցի գեներալի խոսքով՝ այս նախաձեռնությունն ուղղված է վառելիքի, ապրանքների և, մասնավորապես, թմրանյութերի մաքսանենգության կանխմանը, ինչպես նաև անօրինական ներգաղթի հետ կապված խնդրի լուծմանը։
Նա ընդգծել է, որ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի եւ Պակիստանի հետ սահմանի անվտանգության ապահովումն է։
«Ելնելով անվտանգության գնահատականներից և ռազմական նկատառումներից՝ ամենակարևոր տարածքները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններն են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80%-ը», - բացատրել է գեներալ Գուդարզին:
Նրա խոսքով՝ սահմանային պատերի կառուցումն արդեն սկսվել է հարավային Սիստան և Բելուջիստան նահանգում, ինչպես նաև Խորասան–Ռեզավի նահանգներում՝ նշելով, որ հաջորդ փուլը կընդգրկի Իլամի, Քրդստանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմտյան սահմաններում։ Գեներալ Գուդարզին ասել է, որ ծրագրի ֆինանսավորումն ապահովվել է, և այժմ ուշադրությունը կենտրոնացված է շինհրապարակների վերազինման վրա։
Գեներալ Գուդարզին ասել է, որ ծրագրի ֆինանսավորումն ապահովված է, և այժմ ուշադրությունը կենտրոնացված է շինհրապարակների սարքավորման վրա։