Տիգրան Բարսեղյանը նոր պայմանագիր է կնքել «Սլովանի» հետ
ՍպորտՏիգրան Բարսեղյանը նոր պայմանագիր է ստորագրել իր ներկա թիմի` Բրատիսլավայի «Սլովանի» հետ:
Սլովակիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:
«Երջանիկ եմ «Սլովանում»։ Ինձ լավ եմ զգում ակումբում և Բրատիսլավայում։ Ընտանիքս էլ սիրում է այս քաղաքը։ Շատ ուրախ եմ, որ մենք համաձայնության ենք եկել նոր պայմանագրի շուրջ։ Հիմա անհամբեր սպասում եմ մեզ սպասվող հաջորդ մարտահրավերներին»,- ասել է Բարսեղյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:
«Չափազանց ուրախ եմ, որ Տիգրանը կշարունակի ելույթները մեր ակումբում։ Նա իր ելույթներով հաստատեց այն որակը, որը մենք ակնկալում էինք տեսնել։ Սկզբում նրան խանգարում էին վնասվածքները, բայց հիմա տեսնում ենք բոլորիս ուզած Տիգրանին։ Բարսեղյանին «Սլովանում» պահելը մեր առաջնահերթություններից էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք նոր պայմանագիր ենք ստորագրել։ Հավատում եմ, որ նա կշարունակի մնալ մեր որակյալ հարձակման հենասյուներից մեկը և բոլորիս կուրախացնի իր գոլերով ու տպավորիչ ելույթներով»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ կրտսերը։