Իսրայելական բանակը հայտնել է «Հեզբոլլահի» երեք առանցքային անդամների սպանության մասին
ՄիջազգայինԻսրայելական բանակը պնդում է, որ հարավային Բեյրութում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետախուզության շտաբին հարվածելու հետևանքով լիբանանյան շարժման երեք «առանցքային» աշխատակից է սպանվել: Այս մասին հայտնում է euromedia24.com-ը:
Ենթադրաբար, «Հեզբոլլահի» սպանված բարձրաստիճան անդամների ցուցակում են Էլհագ Աբաս Սալամեն, Ռաչա Աբաս Իչան և Ահմեդ Ալի Հասանը:
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ հարված է հասցվել նաև Բեյրութում գտնվող զենքի գաղտնի արտադրամասին։