Նիհարում ենք դարչինի օգնությամբ
ՀասարակությունԴարչինի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն վերջերս է բացահայտվել, որ այն կարելի է նաեւ կիրառել ավելորդ քաշի դեմ պայքարի գործում։ Դարչինը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը, կանխարգելում է ինսուլինի մակարդակի բարձրացումը եւ այլն։ Ի դեպ, դարչինը կարելի է նաեւ ուղղակի լցնել թեյի մեջ եւ խմել, սակայն կարելի է նաեւ նիհարեցնող հատուկ ըմպելիքներ պատրաստել։
Ամեն առավոտ հարկավոր է մեկ գդալ դարչինը լցնել եռացրած ջրի մեջ, թողնել, որ սառչի, իսկ վերջում ավելացնել մի քանի գդալ մեղր։ Արդեն կարելի է խմել ըմպելիքը. ի դեպ, անպայման պետք է խմել անոթի վիճակում, այլապես այն ոչ մի ազդեցություն չի ունենա։ Խմելուց հետո կարելի է նախաճաշել։
Միշտ գեղեցիկ ու երջանիկ եղեք, իսկ նիհարելու հարցում կօգնի դարիչնը։