ՀՀ նոր կառավարությունը կարող է անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդում է` Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։
«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», - ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում, փոխանցում է Ազատությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։