Չեմ ցանկանում տեղափոխվել «Զենիթ», Եվրոպան այլ հարց... Սպերցյան
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» ավագ Էդուաարդ Սպերցյանը խոսել է ապագայի մասին, նշելով որ չի ցանկանում խաղալ ռուսական որեւէ այլ ակումբի կազմում.
«Ամեն մեկն իր դիրքորոշումն ունի։ Կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ցանկանում տեղափոխվել «Զենիթ», ես ևս չեմ ցանկանում: Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Կրասնոդարում»: Եթե մտածում եք Եվրոպայի մասին, ապա դա այլ է: Ռուսաստանում ինձ համար նախընտրելի թիմը «Կրասնոդարն» է: Նիկիտա Կրիվցովը ճիշտ է ասել` «Ինչու՞ տեղափոխվել «Զենիթ», եթե կարող ես գնալ Եվրոպա»»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «РБ Спорт»-ին: