Գնացել է սուպերմարկետ, բայց հայտնվել է բանակում` ուղարկվելով Չեռնոբիլի բարձր ճառագայթային գոտի (Տեսանյութ)
ՄիջազգայինՀրամանատարությունը ուկրաինացի ժամկետային զինծառայողներին ստիպում է ամրություններ կառուցել Չեռնոբիլում, ասել է գերի ընկած ուկրաինական զինված ուժերի զինծառայողը։
Կուրսկի մարզում ռուս զինվորականների կողմից գերեվարված Վիտալի Օզիմովը պատմել է, թե ինչպես է գնացել սուպերմարկետ, բայց այնտեղ բռնել եւ ուղարկել են բանակ: Ծառայության է նշանակվել ինժեներական զորքերում, նախ մասնակցել է Կիևի մարզում ամրությունների կառուցման ինժեներական զորքերի կազմում: Բայց հետո նրանց ստորաբաժանումն ուղարկվել է Չեռնոբիլի բացառման գոտի։ Ճառագայթման մակարդակը 12 անգամ գերազանցել է նորման, փորձել են հրաժարվել այնտեղ աշխատելուց, սակայն հրամանատարությանը չի հետաքրքրել։
Հետագայում ստորաբաժանումը տեղափոխվել է Կուրսկի գոտի, որտեղ էլ Վիտալին հայտնվել է գերության մեջ:
Մանրամասները` տեսանյություն: