Հյուսիսային Կորեայի հատուկ օպերացիաների ուժերը կարող են ուղարկվել Ուկրաինա. The Telegraph (Տեսանյութ)
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի հատուկ օպերացիաների ուժերը (ՀՕՈՒ) կարող են տեղակայվել Ուկրաինայում, հայտնում է The Telegraph-ը:
ՀՕՈՒ-ի զորքերը «աշխարհում իր տեսակի մեջ ամենագաղտնի ստորաբաժանումներից են», մանրամասնում է աղբյուրը:
Արևմտյան վերլուծաբանների զեկույցներում ԿԺԴՀ ՀՕՈՒ-ը կոչվում է «բարձր պատրաստվածություն ունեցող զորքեր՝ հագեցած վտանգավոր, բայց կարևոր առաքելությունների համար հասանելի լավագույն սարքավորումներով»:
Հյուսիսկորեական հատուկ նշանակության ջոկատները, որոնք իրենց կազմում 200 000 անձնակազմ, կազմում են ունեն 12 թեթև հետևակային բրիգադ, երեք հետախուզական ստորաբաժանում, երեք օդադեսանտային դիվիզիա և երեք դիպուկահար ստորաբաժանում: Արևմտյան հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը կարգով ավելի ցածր է: Ենթադրվում է, որ բրիտանական ՀՕՈՒ-ն ունի ընդամենը 500 ակտիվ զինվոր: Ամերիկյան Delta-ն` մոտ 2000 ակտիվ անդամ:
Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետները կարծում են, որ հյուսիսկորեական հատուկ ջոկատայինները հետ են մնում ազդանշանների վերծանման և թիրախավորման տեխնիկայի հարցում, ինչպես նաև չունեն առաջադեմ պայթուցիկ նյութեր։ Բայց եթե հենց այդ զորքերն են Ռուսաստանու, նշանակում է, որ նրան արդեն ամեն ինչ ունեն:
Ի դեպ, համացանցում պտտվում է առաջին տեսանյութ, որտեղ պատկերված են ՌԴ-ում գտնվող հյուսիսկորեական զինվորները: Ըստ շրջանառվող խոսակցությունները, խոսքը մոտ 12 հազարանոց ստորաբաժանման մասին է, որին կարող են հաջորդել այլ ուժեր: