Օդեսայի մոտ սպանվել է ուժայիններին մոբիլիզացիայի հարցով օգնող խմբի ղեկավար Բեյբությանը
ՄիջազգայինՕդեսայի մոտ սպանվել է ուժայինների մոբիլիզացմանն օգնող ակտիվիստների խմբի ղեկավարը։
Ճանապարհի եզրին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին՝ հրազենային վնասվածքներով: Նրա ավտոմեքենան գտել են ճամփեզրին, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ Strana-ի հրապարակման՝ Բեհբությանի խումբը նաև միջնորդ է եղել զինկոմիսարիատներին կաշառքի հետ կապված կոռուպցիոն սխեմաներում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ուկրաինայում սկսել են զանգվածաբար հրկիզել մեքենաներ, որոնք կարող էին օգտագործել զինկոմիսարիատների աշխատակիցները` խուսափողներին բռնելու համար։