Երգիչ, դերասան Ռաֆ հարությունյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է քույրիկի հետ ջերմ լուսանկար`կից նշելով, որ իրենց հանդիպումը տեղի է ունեցել 6 տարի անց:

Նշենք, որ Ռաֆը վերջերս գտնվում էր Մոնտենեգրոյում, որտեղ գեղեցիկ ամուսնության առաջարկ էր արել իր ընտրյալին:

 

Video Player
 

 

«Բա չիմացաք»,- գրել էր երգիչն ու տարածել հրապարակումը ինստագրամյան էջի սթորի բաժնում:Լուսանկարում վերջինս մատանի էր դնում սիրելիի մատին:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանի «Live Talks» հաղորդման հյուրը վերջերս էլ հենց Ռաֆ հարությունյանն էր:

Նա խոսել էր իր անձնականի մասին`նշելով հետևյալը.

«Այո, հիմա ես էլ ունեմ էդ գրքային սերը։ Շատ չակերտներ չեմ բացի, բայց իրոք կա ու ես կարողանում եմ ընդունել ու սիրել էդ գեղեցիկը։ Այսօր ոչ մի բանի պակաս չեմ զգում, վերջին շրջանում շատ-շատ խաղաղվել եմ, լիցքավորվել եմ»։

 

Video Player