Քաղաքացին՝ «տուգանքի մատերիալ»
ՆերքաղաքականՀիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ, դե՝ մոռացե՛ք:
Պարզվում է՝ ՀՀ հպարտ քաղաքացիներից մեկին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մուշեղյանը որոշել է 50 հազար դրամով տուգանել՝ հենց այնպես:
Իսկ ինչու հենց նրան, էլ ավելի սյուռ է: Վերոնշյալ քաղաքացին կանգառում ծխելու համար երկու անգամ տուգանվել է, եւ ահա եկել է երրորդ տուգանքը՝ այն դեպքում, երբ նշված ժամին նշված կանգառում նա ընդհանրապես չի եղել: Ստացվում է՝ մի անգամ մուծել ես, հա պիտի մուծվես: Քաղաքացին որոշել է դիմել դատարան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ