Հայաստանը կբաժանվի երկու՝ իրար հետ կապ չունեցող մասերի. «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հետեւանքները
Հանդիպում««Զանգեզուրի միջանցք»» կոչվածը չլինող բան է. դա պետք է Ադրբեջանին Թուրքիայի հետ պանթուրանական ծրագիրն իրականացնելու և ոչ երբեք՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար. հիշեցնենք, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապն ապահովում է Իրանի տարածքով»,- անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ թշնամու ամենօրյա նկրտումներին, նման պնդում է անում քարտեզագիր, Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը, ընդգծելով․
-Ամենահարմարը մեզ համար այն է, որ Ադրբեջանին գոնե ճանապարհ տրվի Մեղրիով. շեշտում եմ՝ ճանապարհ՝ Հայաստանի վերահսկողության տակ, և ոչ երբեք՝ միջանցք։ Երբևէ որևէ տեղ միջանցք չի կարող լինել, այդ դեպքում մենք կկտրվենք աշխարհից. եթե Մեղրիով կամ Ջերմուկով միջանցք տանք Ադրբեջանին, Հայաստանը կբաժանվի երկու՝ իրար հետ կապ չունեցող մասերի. Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ երկու կողմերը միանան իրար, այնպես որ, միջանցքը չլինող բան է։