«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու «Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը «Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է «Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. Newsweek Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ) «Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար

Դեմոկրատիան ցիվիլիզացիայի քաղցկեղն է. Դավիթ Ամալյան

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել էինք ականավոր երգահան, երաժիշտ, երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ արվեստագետ, ում ստեղծագործություններն ասելիք ունեն՝ հուզում են եւ խորհելու տեղիք տալիս: Նրա` մի ողջ փիլիսոփայությամբ համեմված երգերն ապրեցնող են, ուժ տվող ու քաջալերող: Խոսելով Դ. Ամալյանի հետ՝ կյանքն ըկալվում է այլ կողմից՝ ավելի խորքային ու տիեզերական:

«ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ ԵՐԲԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԱԼ»

Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս իրավիճակը Հայաստանում՝ լինի մշակութային, թե՝ առհասարակ:

Բլոգերային բամբասկոտության եւ բամբասանքի վերածված մի բանի: Պապական մի խոսք կա՝ «Ձուկը գլխից է հոտած», գլուխը քանի որ այս պահին հակապետական է, մենք ենթագիտակցորեն քայլում ենք դեպի հակապետականություն՝ մարդկային որակավորումներից սկսած, մինչ ամենահասարակ դրսեւորումները: Գիտեք, մարդկային գործոնը շատ կարեւոր նշանակություն ունի այս դեպքում: Մարդիկ երկու տեսակի են բաժանվում, ինչ ուզում ես արա, բոլոր փիլիսոփայությունները մարդկանց բաժանում են երկու տեսակի, որը Սեւակը հրաշալի նկարագրել է ՝ «շալակած տանող» եւ «շալակը ելած»: Շալակած տանողն ուրախ է, որ բաժակը կիսով չափ լցված է, իսկ շալակը ելածը` մշտապես դժգոհ, որ բաժակի կեսը չկա: Ցավոք, շալակած տանողները քիչ են լինում: Օրինակ, ցորենի արտին որ նայես, կտեսնես, որ լիքը հասկերը ծանրությունից գլուխները կախում են, իսկ դատարկները անպայման հպարտ են լինում եւ տնկված: Այսինքն՝ մեծամասնությունը՝ «հպարտ քաղաքացիներն են»: Դրա համար մեծամասնությանը երբեք իշխանություն չի կարելի տալ: Դեմոկրատիան ցիվիլիզացիայի քաղցկեղն է: Իհարկե, քաղաքակրթություն պետք է՝ սեղանից օգտվել եւ այլն, բայց մարդկային որակավորման հաշվին քաղաքակրթություն զարգացնելը` քաղաքակրթության բացասական հատկանիշն է: Միշտ ասել եմ այս օրինակը՝ մարդուն մարմնի ո՞ր մասերն են կառավարում՝ ուղեղն ու սիրտը: Նրանք մարդու մարմնում գրավում են փոքր հատված՝ թե՛ քաշով , թե՛ տարածությամբ, բայց ոտքին ու հետույքին ինչպե՞ս կարելի է հնարավորություն տալ ուղեղին ու սրտին ղեկավարել: Ոտքը կատարող է, որը շատ կարեւոր է, բայց այդ կարեւորին ղեկավարող կա, ճի՞շտ է:

Ճիշտ է, այդ դպքում ինչպե՞ս ընտրվեց գլուխը, չէ՞ որ ընտրվեց…

Դա արտաքին աշխարհի ճնշումների ենթակայության տակ եղավ, որն ակնհայտ էր: Որոշակիորեն նույնիսկ թույլատրելի եղավ: Չեմ ասում մեր իշխանությունը մեզ դավաճանեց կամ ինչ-որ բան, սակայն այդ ընտրությունը կայացավ աշխարհի ճնշման տակ: Ինչպես ժամանակին քրիստոնեությունը առաջինն ընդունեցինք: Ես այս պահին հակակրոնական ոչինչ չեմ խոսի, բայց դե, հասկանում ենք, որ եթե այն ժամանակ չընդունեինք ու ընդունեինք ավելի ուշ, շատ բան գուցե ավելի լավ կլիներ: Տիրոջ գործերին չխառնվենք, բայց դեմոկրատիայի դեպքում, եթե Վրաստանի դեպքերը հաշվի չառնենք, հավանաբար իրական դեմոկրատիա, որ տեղի ունեցավ, դա Հայաստանում էր՝ մեծամասնությանը տվեցին հնարավորություն: Եթե հիշենք Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը, հաստատ վստահ կլինեք, որ ամբոխը երբեք ճշմարիտ չի լինում:

«100 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ՈՐ ՀԱՎԱՔՎԻ, ՄԵՋԸ ՋԵԲԿԻ՛Ր ԷԼ ԿԼԻՆԻ, ՄՇԱ՛Կ ԷԼ»

Լավ, սխալվեցինք, իսկ հիմա ինչո՞ւ չենք շտկվում: Փորձեր կան, բայց ինչո՞ւ չի ստացվում: Հասարակության հավատը ինչո՞ւ կոտրվեց:

Երգիցս ցիտեմ. «Չարը անկեղծ է, բարին բարեպաշտ»: Ինձ համար անկեղծ չարը ավելի ընդունելի է, քան այն բարեպաշտը, որ թաքնված է, գուցե ինչ-որ վտանգից խուսափելու համար: Երբեմն կասկածամտությունն ավելի վատ երեւույթ է, քան չարությունը: Եվ երբ չեն միանում այս շարժումներին՝ ասելով, թե չգիտեն՝ հետեւում, մեջտեղում ով է կանգնած, պիտի ասեմ՝ այ բալամ, 100 հազար մարդ որ հավաքվի, մեջը ջեբկիր էլ կլինի, մշակ էլ, ամեն ոք էլ կանգնած կլինի: Վազգենի մասին Վրեժ Իսրայելյանը մի գրվածք ունի, կոչվում է «Մի վայրկյան»: Հեղինակը Վազգենի անունից է գրել, թե ինչ է զգում հերոսը, երբ ահաբեկչի հրազենը ուղղված է իր գլիխին: Այդ մեկ վայրկյանի մասին է: Ասում է՝ տեսնում ես այն պատգամավորին՝ ցմփոր, որ մտել է սեղանի տակ՝ այսպես է մտածում, այն մյուսն՝ այնպես: Այ, դրանց միջոցով մենք բանակ ենք կառուցել, անկախություն ենք վաստակել: Ասում է՝ լավ պետություն լավ հայերից չի լինում, լավ պետություն լինում է բոլոր տեսակի հայերից: Դե տեսեք, 90-ականներին միայն մեկ միլիարդ եւ ավելի արժողությամբ զենք միայն Վազգենի ստորագրությամբ է մտել բանակ, որն Ադրբեջանի օգտագործածի մեկ տասերորդն է կազմել: Այսինքն՝ ինչքան էլ Վազգեն Սարգսյանը նախարար էր, հո Ավստրալիայի նախարարը չէր: Անհատի միջոցով է, չէ այդ քայլը արել: Երբեմն ինչ-որ մեկի ներված հանցանքի դիմաց ստացավ ինչ-որ բան, վերածվեց երեք տանկի եւ այլն: Այսինքն՝ կան բաներ, որ մարդկային գործոնն ավելի կարեւոր է: Օրինակ, ձեր թերթի անունը՝ «Իրավունք» է, որպես գրական բառ՝ լավ է, բայց իրավունքապաշտությունը սարսափելի բան է:

Պետք է այդ իրավունքը ճիշտ պահել, թե՝ որտեղ է ավարտվում քո իրավունքը, եւ որտեղից է սկսվում դիմացինի իրավունքը: Այսինքն՝ այն պետք է ճիշտ կիրառել, ինչպես խոսքի ազատությունը: Բոլորը գոռում են՝ խոսքի ազատություն, սակայն շատ հաճախ շփոթում այն գռեհկության հետ…

Իհարկե, հիմա ես ունեմ իրավունք՝ խոսքի ազատության, բայց ես ինձ երբեւէ թույլ չեմ տվել հանրային կամ սոցցանցերում գրառում անել, որը չեմ անի քրոջս կամ կնոջս մոտ: Ամեն դեպքում, էթիկա կա, եւ եթե դու դա չես անում քո ընտանիքի անդամների մոտ, ապա մի արա ուրիշի ընտանիքի անդամների մոտ: Չէ որ քեզ կարող է լսել կամ կարդալ մեկ ուրիշի քույրը կամ աղջիկը: Այսինքն, դա արդեն գռեհկություն է, ու կապ չունի, որ դաշտն է: Իսկ այդ հայհոյանքները ե՞րբ հայտնվեցին հանրային դաշտում: Չեմ ասի վեց տարվա ընթացքում, բայց վեց տարվա ընթացքում բավականին ակտիվացան:

«ԱՅՍ ՄԱՐԴԱՄԵԿԻՆ ԳԻԺ ՄԻ՛ ԱՍԵՔ՝ ԳԺԵՐՆ ԱՓՍՈՍ ԵՆ»

Ու՞ր են արվեստագետները, ինչո՞ւ են լուռ:

Արվեստագետ, մտավորական բառի նշաձողն ինձ համար մի քիչ բարձր է: Միայն չափ տալով` մտավորական չեն լինում: Մտավորական համարվելու իրավունք ունի Թումանյանը, Չարենցը եւ այլք: Իմ զբաղմունքը, իմ մասնագիտությունն արվեստ է: Ես երգ եմ գրում: Գուցե կեցվածքս համապատասխանում է մտավորականի, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տա անվանել մտավորական: Ինչ վերաբերում է նեյտրալ մարդկանց, ես շատ ընկերներ ունեմ, որոնք պայքարում են, փորձում են ինչ-որ բան անել կամ փոխել: Ամեն դեպքում, ագրեսիվ չենք տրամադրված ինչ-որ մեկի հանդեպ: Պարզապես հասկանում ենք, որ մեր այսօրվա պետությունն ադրբեջանական ուղղվածություն ունի, դրա համար ուզում ենք պետության մտածելակերպը փոխել, բայց դրան չմասնակցող ընկերներ էլ ունեմ, որոնց հետ վեճի չեմ բռնվում այն աստիճան, որ իրար կորցնենք: Եթե, իհարկե, հոգեկան շեղման չի հասնում այդ անձնավորությունը, որովհետեւ երբեմն հանդիպում ես մի տեսակի, որ հասկանում ես՝ չէ՛, այս մարդիկ հիվանդ են: Միշտ ասում եմ ոչ խարիզմատիկ մարդկանց՝ հեռո՛ւ մնացեք մեզնից: Միայն «ոչխարիզմատիկը» կարող է մնալ: Ինչպես կարելի է այսքանից հետո հավատալ մի մարդու, ում վրայից միայն ձայն է գալիս: Երբեք նրա կողմից հնչեցրած միտք չեմ հիշի: Նրա այս վերջին գրառման վրա տանը նստած` սկսել եմ ծիծաղել: Անտրամաբանական, անմարդկային: Գիտե՞ս, երբ անտրամաբանական է լինում, ասում ես՝ գիժ, բայց երբ լինում է դեբիլ, դա անտրամաբանության հետ դառնում է չարիք: Դրա համար այս մարդամեկին գիժ մի՛ ասեք՝ գժերն ափսոս են:

Մի ցավից պիտի խոսեմ: Երեկ բախտակից ընկերոջս հետ էի զրուցում, ասաց` իմացա՞ր, ինչ որ մեկի առաջ ծնկի եկած զոհվածի ծնող կար: Ես նույնիսկ այդ ծնողին, ով որդի է կորցրել, բարոյապես եւ որպես տղամարդ իրավունք չունեմ մեղադրել: Կարող եմ ընդամենը չհասկանալ, բայց նրան բան ասել՝ իրավունք չունեմ: Նա էլ է որդի կորցրել ինձ նման: Ինձ համար դա խորան է, եւ եթե խորան մտնում ես կոշիկով, այն էլ կեղտոտ կոշիկով, ապա առաջին մեղավորը դու ես: Խորան է զոհվածի ընտանիքը, ու թեկուզ եթե այդ կինը գալիս ու ասում է՝ «Կապ չունի, որ տղաս զոհվել է, կարեւորը քեզ գտա»: Ես այդ դաշտ չեմ մտնում, բայց մյուս դեպքերում ցանկանում եմ հասկանալ՝ ոմանք ո՞նց են կարողանում շատ հեշտ հայհոյանք գրել որեւէ զոհվածի ընտանիքի անդամին: Սա չարիքի դեգրադացիան է: Նույնիսկ չարը սկսել է դեգրադացվել: Իմ նկարի տակ մեկը գրել էր՝ «Այնպես ա արել, որ իր տղան զոհվի, որ լեզուն երկարի»: Հասկանո՞ւմ եք, անկախ նրանից կեղծ օգտատեր է, թե՝ ոչ, բա իրեն փող տվողը չի՞ ամաչում: Ժողովո՛ւրդ, էս ի՞նչ եք գրել, ո՞նց եք կարողացել դա գրել:

Ե՞րբ դարձանք այսպիսին, թե՞ այսպիսին էինք ՝ բացահայտվեցինք:

Նաեւ բացահայտվեցինք եւ դարձանք, որովհետեւ ինֆորմացիոն դաշտը չէր կարելի այսքան բաց պահել: Բանակում սմարտֆոն հեռախոս ունեցող երեխա նախկին իշխանության ժամանակ չէր լինում, կամ եթե լինում էր, շատ հազվադեպ ու գաղտնի, իսկ 44- օրյայի ժամանակ շատ մեծ ուժգնությամբ օգտագործվեցին այդ հեռախոսները: Զոհերի շատ պատճառ հանդիսացան երեխաների կապի դուրս գալու, ինֆորմացիա դուրս հանելու ու ոչ թե խփվելու առումով: Ցավոտ բան պիտի ասեմ՝ մինչ պատերազմը մի քանի երեխա կապվել էին աղջիկների հետ, խոսել եւ այլն: Հետո հասկացանք, որ դա մի ամբողջ խումբ է: Այսինքն՝ թշնամին նույնիսկ այդկերպ է աշխատել եւ այդ ճանապարհն էլ է օգտագործել: Այն ժամանակ բանակային հոգեբանություն կար: Անգամ մարդիկ գիտեին, որ բանակում կլուբնիկ կամ նման բաներ պետք չեն: Զինվոր եք, տղա եք, մի օր սոված կմնաք, մի օր շատ կուտեք, կարեւորը՝ օրգանիզմը պահող սնունդ լիներ՝ կարագ եւ այլն: Դա սխալ եւ ավելորդություն էր՝ սմարտֆոն, կլուբնիկ; Չհասկացա՞ք, որ այս մարդը եկավ, որ առաջինը բանակի հարցը լուծի, բանակից վրեժ լուծի: Ասեմ, որ ես շարունակում եմ բանակի կողքին մնալ՝ պոստում կանգնած զինվորի կողքին, ոչ թե բանակի «օսլայած» ձեռքերով առաջնորդների:

«ԻՆՁ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՈՒԺԵՂ ԵՍ, ԱՍՈՒՄ ԵՄ՝ ՈՒԺԵՂ ԵՄ ԽԱՂՈՒՄ»

Դուք եղել եք 90-ականների պատերազմի մասնակից: Ոգին փոխանցեցիք Ձեր որդուն…

90-ից եղել եմ, բայց 94-ին եղել եմ Մարտակերտում՝ 5-րդ բրիգադում եւ ճանաչել մի մարդու, ում անուն-ազգանունը վերնագիր դարձավ ինձ համար՝ Մանվել Գրիգորյանին: Դա 94 թվականն էր, երբ Մասիսի գումարտակով հայտնվեցինք Մարտակերտում: Ցավոք, ինձ հետ կատարվածը շուտ եղավ, ու ես վերադարձա, իսկ տղերքը 4 ամիս հետո ավելի վատ վիճակով վերադարձան՝ մեկ զոհ ունեցանք, մեկ ամպուտացիա, երկուսն էլ իմ կարգավիճակում ՝ կանտուզիա: Քիչ առաջ խոսում էինք մարդկային որակներից, ասեմ, որ մարտական ընկեր ունենալը, զոհված ընկեր ունենալը, դա մեզ համար բառացիորեն խորան էր: Խորանի առաջ այդքան չեմ աղոթել, որքան աղոթել եմ զոհված ընկերոջս մոր, հոր, քրոջ առաջ, բայց լուռ: Երբ գնում էի Ցուլենց տուն, Դուշմանենց տուն կամ Կարենենց տուն, ինձ մոտ տպավորություն էր, որ ես մտել եմ այնտեղ, որտեղ ինձ բոլորը տեսնում էին: Ես թաքցնելու բան չունեի, որովհետեւ ես գնացել էի մի տեղ, որտեղից վերադարձել էի, իսկ ընկերս հողի մեջ է: Չհաշտվեցի այդ մտքի հետ: Չգիտեմ, ճակատագիրը ինչո՞ւ այսպես արեց: Հիմա, որ ինձ ասում են ուժեղ ես, ասում եմ՝ ուժեղ չեմ, ուժեղ եմ խաղում: Այդ ցավի առաջ չես կարող դիմադրել, ուղղակի իմ դեվիզն է այդպիսին՝ ժպիտն ու արցունքը որ իրար ես խառնում, ամենապտուղ տվող արդյունքն է: Երբեք ցինիկ հումոր չեմ սիրել, ոչ էլ սենտիմենտալ վիշտ: Երկուսը պիտի արժեք ունենան, եւ խառնես իրար:

Հիշեցի Ձեր գրած բաց նամակը, որտեղ ներողություն էիք խնդրում: Հիմա որ գրեիք, ի՞նչ կգրեիք: Կրկին ներողությո՞ւն:

Ցավոք, այդ ներողությունը երբեք չի անցնի: Ես հո իմ մեջ գիտեմ ինչ չեմ արել: Մի առիթով բախտակիցներիս ասացի, եթե դեպքը լսելուց ինքնասպան չենք եղել, ուրեմն՝ դատապարտված ենք ապրելու: Խփողի նպատակը եղել է շարունակությունը վերացնելը: Հիմա եթե մենք մեզ կործանենք, փորձենք թուլանալ, նշանակում է խփողի գործն ենք շարունակում: Խփողը չգիտեմ ով է՝ մեջի թշնամին է, դավաճանն է, անդավաճանն է, կապ չունի, եթե մենք թուլանանք, նշանակում է նրա գործն ենք շարունակում: Եթե այսօր Ադրբեջանն ուրախ է Վարդան Ամալյանի կորստով, ապա ավելի ուրախ կլինի Վարդանի եղբոր եւ հոր կորստով: Բնականաբար, Վարդանի ընտանիքը շենացնելն իր արած գործի հակառակն է: Տեսածս տեսիլքում Վարդանս ասաց ինձ, որ իրեն խփողը խփվել է, ու այստեղ ընկերներ են: Տիեզերքում իսկապես այդպես է՝ ամեն մեկը իր գործոնով է եկել: Միշտ ասել եմ՝ իմ դեմ, տղայիս դեմ ադրբեջանցին, ով իր երկրի համար է կռվել, ինձ համար ՔՊ-ականից թանկ է:

Տեսի՞լք, խոսե՞լ եք Ձեր տղայի հետ:

Վարդանիս հոգեհանգստի օրն էր, լուսաբաց էր: Քնած տեղը շատ վատացա՝ շունչս կտրվում էր: Արթնացա: Շատ ակնհայտ տղայիս ձայնը լսեցի: Այդ պահին եղբորս տղաներն էին կողքիս, եւ ես հեռացա նրանցից, որ այդ ձայնի հետ խոսեմ: Իմ մեջ էի խոսում, բայց Վարդանի ձայնը լսում էի: Էլ չեղավ նման բան, բայց իր ներկայությունը մշտապես զգում եմ: Մտքով զրուցում եմ հետը: Էլի բաներ է ինձ ասել, բայց այդպես ակնհայտ, որ ձայնը լսեմ, էլ չեղավ: Հավանաբար, ինձ հանգստացրեց ու ուժ տվեց այդ օրը: Պիտի ասեմ, որ մերոնք էլ դա զգացին: Իր հետ խոսելուց հետո՝ ես ինձ հավաքեցի, բոլորին արթնացրի՝ ասելով, որ ձեզ զուսպ պահեք, սա իր հղումն է մեզ: Ու մեզ պահեցինք ինչպես հարկն է ու պատվով զինվոր ճանապարհեցինք:

Ի՞նչ ենք անելու:

Լավ ենք անելու: Պիտի մի բան ասեմ, որը կրկնում եմ: Ցավոք, գրածս երգերի մեջ մի փոքր գուշակություն կա, որովհետեւ բազում երգեր չգիտեմ ինչու էի գրել: 20, 25, 15, 5 տարիներ առաջ գրած երգեր, ինչո՞ւ գրեցի: Այսինքն, եթե Վարդանը չէր զոհվել, ինչո՞ւ էի գրել այն տեքստը, որ մենակ մնացի: «Մենակ մնացի» գործը, որպես պոեզիա եմ գրել ու Վարդանիս զոհվելուց առաջ: Այնտեղ տողեր կան, որ ասվում է. «Որդուս ծնվելուց լավ քեֆ արեցի, բայց իրիկունն էլի մենակ մնացի»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top