«Հրապարակ». ՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական տիկնայք, մեր տեղեկություններով, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակում երեկ «բզկտել» են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանին։
Հիշեցնենք․ Խամոյանն առաջարկել է թմրանյութերի օգտագործումը բացառելու համար ոստիկանների, քննիչների, ԱԱԾ, ՊՊԾ ծառայողների, փրկարարների` պատահականության սկզբունքով, տարեկան 2 անգամ թմրաթեստի հանձնում: Ա․ Հարությունյանը կառավարության մերժումը մեկնաբանել է տեխնիկական եւ մարդու իրավունքների խնդրով, բայց ՔՊ-ական տիկնայք նրան «տուպիկ են մտցրել» եւ ասել, որ պետք է ընդունեն, հակառակ դեպքում ժողովուրդն իրենց երեսին կթքի, որ խրախուսում են թմրամոլությունը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում