Պենտագոնը խոսել է այլմոլորակայինների Երկիր «այցելությունների» մասին
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարարությունը չունի այլմոլորակայինների Երկիր այցելությունը հաստատող ապացույցներ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Ճշմարտությունն այն է, որ մենք չունենք ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այլմոլորակայիններ են այցելել մեր մոլորակ», - ասել է նա:
Ինչպես նշվում է Պենտագոնին առընթեր Անոմալիաների լուծման գրասենյակի փաստաթղթում, Պենտագոնի սատացած հաղորդումները ՉԹՕ-ների և այլմոլորակայինների այցերի մասին իրականում վկաների կողմից «սխալ նույնականացման արդյունք են»: