Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Վեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումը Խայտառակ պարտքերով են տարին ամփոփում Երեւանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները, պետությունը չի վճարել Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 27 Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ 2025 թվականին Եվրոպան կբախվի բազմաթիվ գոյաբանական սպառնալիքների. Bloomberg Երբ փողի վրա նստած աղքատ են ձեւանում Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ի համար

Հազար ու մի դժվարություն հաղթահարած ու չընկճված «Իրավունք»-ին

Շնորհավորանքներ 35

Կյանքում ոչ մի հանկարծակի

Բան չի լինում... Ահա հասցեն`

Արգիշտի 7... «Մոսկվայի Տուն»...

Իսկ դիմացի մայթի վրա

Քար է դրված մի վիթխարի`

Մի սեպագիր վկայական

Մայրաքաղաք Երեւանի...

Մի լուռ, սակայն խոսո՛ւն վկա`

Կամոք արքա Արգիշտիի՛

Հիմնադրվեց Էրեբունին`

Մեր հիասքանչ Երեւանը...

 

Նախախնամ Աջո՛վ Աստծո

Մոսկվան այսպես շաղկապվել է 

Էրեբունի-Երեւանին...

Շաղկապվել է Աջո՛վ Աստծո

Ռուսը` հային, հայը` ռուսին...

Ուստի, այո՛, հասցեն այսօր

Հենց այսպիսին պիտի լիներ`

Արգիշտի 7... «Մոսկվայի Տուն»

Կամ «Дом Москвы» եթե կուզեք...

 

Բարեկամ ենք դարձել վաղուց...

Դեռ այն պահից, երբ ցարական

Ռուս գեներալ Կռասովսկին

Երեք հազար զինվորներով

Տասնապատիկ գերակշռող

Պարսից զորքին հաղթահարե՛ց

Ու պաշտպանե՛ց մեր Սրբալույս,

Սրբազնագույն` Աստվածաէջ, 

Էջմիածին Մայր Աթոռը...

Հենց ա՛յդ մարտով Օշականի

Պատմության մեջ Հայոց գրվեց

Ռուս ցարական գեներալի

Անունն անմահ...

 

Հիշենք նաեւ, հենց այստեղ էր` 

Պարսից նախկին կառավարչի

Շքեղ սրահում Հայելային, 

Կռասովսկի Աֆանասին 

Գրիբոյեդով Ալեքսանդրին

Հուսադրում, որ բեմադրած

Պիեսի մասին` այն էլ ո~ւմ-ո~ւմ`

Հեղինակի՛ ներկայությամբ,

Ոչ ոք երբեք չի իմանա,

Քանզի պիեսը արգելված էր

Ցերբերներով-ցենզորներով

Ռուսաստանի թագավորի..

Երեւանում` հե՛նց ա՛յս վայրո՛ւմ,

Երկու հարյուր տարի առաջ`

Կյանքի՛ օրոք հեղինակի,

Առաջին ու վերջին անգամ

Բեմադրվեց հայտնի պիեսը

Գրիբոեդով Ալեքսանդրի:

 

Եվս դրվագ պատմությունից`

Երեւանը պարսիկներից

Ազատագրած ռուս Զորավար

Պասկեւիչը արժանանցավ

Կոմսի կոչման` Երեւանյան...  

Իսկ հերթակա՛ն ռուս-թուրքական

Պատերազմում գրոհով գրավեց

Կարսը Հայոց, հետո վերցրեց

Ախալքալաքն, Ախլցխան,

Էրզրումը... Սակայն, ափսոս,

Ադրիանուպոլսի պայմանագրով

Ցարը թուրքին վերադարձրե՛ց

Հայոց Կարսն ու Էրզրումը...

 

Մեր ագրեսիվ հարեւանի

Ռեխը անկուշտ միշտ էլ բաց է`

Փառք տանք Աստծուն, որ երկինքը

Հայաստանի պաշտպանում է

Մեր դաշնակից` ռո՛ւս օդաչուն...

Ուստի այսօր`խաղաղ, հանգիստ, պայմաններում

Ընկերներով սիրված թերթի

Հյուր ենք եկել «Մոսկվայի Տուն»,

Ով հաճույքով` պատրաստակամ  

Իր դռները մեր դեմ բացած,  

Հյուրընկալեց մեզ բոլորիս...

 

Ու մենք այստեղ`

Այս գեղեցիկ մեծ դահլիճում,

Հոբելյանն ենք սիրով նշում

Տարեդարձն ենք այսօր տոնում

Իր ծննդյան երեսուն հինգ

Տարիները պատվով անցած`

Հազար ու մի դժվարություն

Հաղթահարած ու չընկճված,

«Իրավունք»-ի, ով որ այսօր  

Դրոշն է տանում ճշմարտության,

Արդարության, ազնվության...

Ով դարձել է խոսափողը

Շիտակության, անկեղծության...

Ով որ այսօր ջահը բռնած

Լույս է սփռում, հույս է ցողում... 

Ջատագովն ու զորավիգն է

Ամեն հայի իրավունքի

Իր սեփական Հայրենիքում

Խոսել ազատ ու անկաշկանդ,

Ապրել անվախ ու համարձակ...

 

Իր դիրքերում ամուր կանգնած

Թերթ «Իրավո՛ւնք»...

 

Ամեն վայրկյան ձեռքը պահած

Ինֆորմացիոն զարկերակին

«Իրավունք»-ը միջազգայի՛ն

Թեժ լուրերն է ընթերցողին

Հայերենով արագ հասցնում,

Նաեւ ներքի՛ն` Հայաստանյա՛ն,

Քաղաքական խարխուլ դաշտում

Սթափեցնում է, բացահայտում`

Չնշմարվող աննկատը`

Տեսանելի՛ իսկույն դարձնում`

Ընթերցողի «աչքը բացում»,

Թե հարկ եղավ` նույնիսկ դաջո՛ւմ

Ինքնահավան, գոռոզամիտ,

Ամբարտավան թափթփուկին...

 

Հավաքվածնե՛ր, իսկ դուք գիտեի՞ք,

Որ Վառնայում Բուլղարական

Մեկ դար առաջ մեր այսօրվա`

Հայաստանյա՛ն, «Իրավունք»-ից

Լույս էր տեսնում եռօրյա թերթ`

«Իրավունք» էր դարձյալ կոչվում,

Տարածվում էր հայերենով, 

«Le Droit» անվամբ ֆրանսերենով,

Դեռ ավելին, չզարմանա՛ք,

Ուներ բաժին... թուրքերենով`

Բայց հայատառ` սոսկ լուրերի...

Դրա պատճեն ձեզ եմ այսօր ես նվիրում...

Պարզվում է, որ այնժամ նույնպես

Հայը ապրող Եվրոպայում

Համարել է, որ լուծումը

Հայոց Հարցի միայն մեկն է`

Կողմնորոշում դեպի Ռուսիա...

Դա՛ է ուղին մեր փրկության...

Պարզվում է, որ այնժամ նույնպես

Թերթը հային կոչ է արել

Համախմբվել ու պաշտպանվել`

Բուլղարացո՛ւ օրինակով,

Բայց, դե, հոմ մենք շատ լավ գիտենք,

Թե ո՛վ օգնեց բուլղարացուն

Թուրքի լծից ձերբազատվել...

Չեք հավատա` այնժամ նո՛ւյնպես

Թերթը հային կոչ է արել

Քաղաքական շարժումները միավորել...

Իսկ խորամանկ ու տասներես

Դիվանագետ կոչվածներին

Դաջել է ու քննադատել...

Ցավալի է` բայց եւ այնժամ

Միջազգային անցուդարձը

Ողջ աշխարհում նույնն է եղել...

Նույնն է եղել օտարերկրյա՛

Քաղաքակա՛ն մոտեցումը 

Հայոց Հարցին... Բան չի փոխվել...

Այս աշխարհում փոխվել են լոկ

Քաղաքական ղեկավարներ

Կոչվածների անունները

Իրենց շահը միայն տեսնող`

Ի՞նչ հայի շահ, (պա~հ, չէ մի չէ~),   

Իրե՛նց շահը առաջ տանող...

 

Իսկ միամիտ հայը դարձյալ  

(Թեպետ, ինչպես նաեւ այսօր)

Անվերապահ հավատում էր

Իրեն խաբող Եվրոպային...

(Ռուբեն Սեւակ բանաստեղծի

Խոսքը հայտնի ցիտելն անգամ

Ավելորդ է... Պառավել է,

Բայց պիտակը իր չի փոխել

Այդ հանրահայտ անամոթը...)

 

Սպասումներով նվաստացնող

Գլորվեցին ձիգ տարիներ,

Նույնիսկ դարը արդեն փոխվեց...

Եւ անտարբեր-անկարեկից

Եվրոպայի աչքի առաջ

Ազգս Հայոց ցեղասպանվեց...

Այդ ընթացքում հզոր ու մեծ

Ռուսաստանի Կայսրությունն էլ

Անփառունակ ճակատագրի

Արժանացավ ու փլուզվեց...

Ռուսաց գահի բախտը կրկնեց

Սովետների՛ Կայսրությունը`

Զինված զենքով միջուկային,

Սակայն նրան դա չփրկեց`

Կազմակերպված` նո՛ւյն մեթոդով,

Նո՛ւյն ձեռքերով, նա տապալվեց`

Գահի նման Ռուսաց Ցարի...

Հայի բախտն էլ` միշտ անփոփոխ, 

Սե՛ւ տառերով դարձյալ գրվեց`

Դարի վերջում` երկրո՛րդ անգամ,

Ազգս Հայոց ցեղասպանվեց...

Ցավալի է, բայց եւ այսօր

Անտեսված է իրավունքը

Հայոց Ազգի ապրել խաղաղ

Իր բնօրրանում` դեռ վաղեմի,

Անհիշելի ժամանակից

Աստծո՛ կողմից Հայի՛ն տրված...

Ցավալի է, բայց եւ այսօր

Անտեսված է իրավունքը

Հայոց Ազգի ապրել խաղաղ

Նախ Իջեւան Հայոց հողում,

Արեւմտյան Հայաստանում 

Ու Արցախո՛ւմ, որը խլվեց

Ընդամենը տարի առաջ

Թրքոտ թաթով քոչվոր ցեղի...

 

Ո~ղջ աշխարհի աչքի առաջ

Իրավունքը ոտնահարվե՛ց,

Բայց աշխարհը ողբը Հայոց

Ո՛չ նկատեց, ո՛չ էլ լսեց`

Իրեն քյառի, կամ էլ քոռի

Տեղը դրած (դժբախտաբար,

Էդ ապրանքից մե՛նք էլ ունենք),

Մեծ լոնքերով շարունակեց

Քայլել «առաջ»` դեպի ուրան`  

Նավթի հայտնի պաշարներն էլ  

Մտքո՛ւմ պահած... Ուստի դարձյալ

(Ցավով պիտի արձանագրենք)

Պաշտպանված չէ Ազգս Հայոց

Նույնիսկ այսօ՛ր, նույնիսկ այստե՛ղ`

Մի բուռ դարձած Հայաստանո՛ւմ...

 

Լրատվական ականապատ

Ռազմի դաշտի թեժ ճակատում,

Կանգնած կարծես սահմանապահ,

Զգոն, աչալուրջ ու մշտարթուն

«Իրավունք»-ը իր դիրքերից

Չի՛ նահանջում ու ողջ կազմով`

Զօր ու գիշեր, իր էջերից  

Ղողանջում է... Ահազանգում...

Երանի թե ահազանգը լսող լինի...

Ահազանգող, թերթ «Իրավո՛ւնք»,

Լրատվական սահմանապահ,

Հոբելյանդ շնորհավո՛ր:

Բաբուխանյան ընտանիքին

Եւ ողջ կազմին խմբագրության

Սրտանց մաղթենք բարօրություն,

Միասնություն, երջանկություն,   

Ոսկե գրիչ, միշտ պայծառ միտք...  

Բարգավաճում, անկոտրում կամք,

Ու թող Աստված ձեզ պարգեւի

Առողջություն ու երկար կյանք:                 

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման

Կանանց խորհրդի նախագահ

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

22.10.2024






Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿՎեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումըԽայտառակ պարտքերով են տարին ամփոփում Երեւանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները, պետությունը չի վճարելՄայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցելՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 27Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ2025 թվականին Եվրոպան կբախվի բազմաթիվ գոյաբանական սպառնալիքների. BloombergԵրբ փողի վրա նստած աղքատ են ձեւանումՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ՝ դեկտեմբերի 27-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Գնացինք աշխատանքի». Նիկոլը խաբե՞լ էր քովիդի հարցով, թե՞ ուզում է ողջ կառավարությանը վարակել«Հրապարակ». Մեղադրանքները գաղտնի են պահումԻնչպես ռուսականը փոխարինել հայկական նմուշի վարորդական վկայականով«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրողին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրելՀերթական «գիշերային մղձավանջը» ՆիկոլիցՌուսական ուժերնֆիզիկապես փակել են Վելիկայա Նովոսելովկայի միակ` դեպի արևմուտք տանող ճանապարհը (Տեսանյութ)Տարտուսի գյուղերում կատաղի բախումներ են իշխանության եկած զինյալների և սիրիական արաբական բանակի միջև (Տեսանյութ)«Հրապարակ». Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. Ինչու չի կայացել հանդիպումը լրագրողների հետ«Ժողովուրդ». «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար«Հրապարակ». Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոցԿաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»Մոսկվայի և Թեհրանի ռազմական դաշինքը կհաստատվի հունվարի 17-ինԹուրքիան ակտիվորեն առաջ է մղում իր շահերը բոլոր այն տարածաշրջաններում, որոնք նոր Մեծ Թուրանի նախագծում են. Իրանական աղբյուրF-16 ինքնաթիռ է խոցվել Զապորոժիեի շրջանի գրոհային դիրքում. ՌոգովԵթե իշխանափոխություն եղավ՝ Արցախն ազատագրվելու է. Արմեն ԲադալյանՍա դեռ սկիզբն է. Մայքլ Քոթանջյանի վերադարձը՝ նոր տեսահոլովակովԻրանական կողմի դիրքերի ամուր լինելը Մերձավոր Արեւելքում՝ բխում է մեր շահերից. Վարդան Ոսկանյան Պուտինը ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է ուկրաինական հակամարտության էքսկալացիայինԶախարյանն անպատրաստ է մեկնել Իսպանիա, պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության. Լեդյախով Մոսկվան չի պատրաստվում ինքնաթռի հարցով Բաքվից ներողություն խնդրել. Ռուսական աղբյուրԱվինյանի կյանքում սև գիծ է սկսվելՈւկրաինական անօդաչուները հատել են ադրբեջանական ինքնաթիռի ուղին կամ պայթել նրա մոտ. Ուկրաինական աղբյուրՇՏԱՊ. «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը․ ԻրավապաշտպանԻնչո՞վ է օգտակար ձիթապտուղըԴեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածըԻմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվիԹեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացելԵվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The GuardianԱմանորի կախարդանքը Երեւանի թատրոններումՁեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՍիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա ՍոլոյանԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԼարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն ԹումանյանըՍուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետՏարադրամի փոխարժեքն այսօր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top