Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջ շարժվել՝ չնայած մարտահրավերներին
ՄիջազգայինՌուսաստանը հաղթահարում է արտաքին ցնցումների ազդեցությունը և շարունակում է զարգանալ ՝ շնորհիվ ֆինանսական ոլորտում հայտնաբերված լուծումների,-այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ մոսկովյան ֆինանսական ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Վերջին տարիներին Ռուսաստանը ստիպված է եղել փնտրել մասշտաբներով աննախադեպ մարտահրավերների պատասխանները։ Դրան ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ֆինանսիստները։
Գտնված լուծումների շնորհիվ մեր երկիրը շարունակում է առաջ շարժվել», – նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ին։ Միշուստինը հիշեցրել է, որ 2021 թվականին Ռուսաստանը ՀՆԱ-ի ծավալով գնողունակության պարիտետով հայտնվել է աշխարհում 4-րդ տեղում, և դրական փոփոխությունները շարունակվում են ։