Արևմուտքը փորձում է Կովկասում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ. Լավրով
ՄիջազգայինԱրևմտյան երկրները չեն դադարում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» և Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակը ապակայունացնելու փորձերը, ըստ «Комсомольская правда»-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վերադառնալով Վրաստանին՝ նշենք, որ շատ լուրջ խնդիրներից մեկն Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հայտնի փորձերն են։ Նկատի ունեմ կրկին կրակ բորբոքել և ապակայունացնել իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում և թեժացնել Վրաստանի և այս երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունները»,- նշել է նախարարը։
Լավրովը շեշտել է, որ այստեղ նկատվող ռիսկերի մեծ մասն առնչվում է Արևմուտքի փորձերի հետ, որոնք ուղղված են առավելագույնի հասցնելու իր ազդեցությունը և Հարավային Կովկասի երկրների հետ հավասար, փոխշահավետ համագործակցության առումով խաթարելու Ռուսաստանի հնարավորությունները։