Ծանր ձմեռ է լինելու Ուկրաինայի համար, պետք է շարունակենք օգնել. Բայդեն
ՄիջազգայինՁմեռը ծանր է լինելու Ուկրաինայի համար, և Կիևի դաշնակիցները չպետք է նրան թողնեն առանց աջակցության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է Interfax-ը։
«Ձմեռը ծանր է լինելու, բայց մենք չենք կարող հանձնվել: Մենք պետք է պահպանենք աջակցությունը, շարունակենք առաջ շարժվել, մինչև Ուկրաինան հասնի ազնիվ, կայուն խաղաղության, որը կհամապատասխանի ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին», - ուրբաթ օրը Բեռլինում ասել է Բայդենը:
Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Ուկրաինային օգնելու համար։
Բացի այդ, ըստ Սպիտակ տան մամուլի ֆոնդի՝ Բայդենը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է համատեղ գործողությունները՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու և Մերձավոր Արևելքում իրավիճակը դեէսկալացնելու նպատակով։
Բայդենը ժամանել է Գերմանիա՝ կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկելու Ուկրաինան և Մերձավոր Արևելքը։
Չորս առաջնորդները նախատեսում էին հոկտեմբերի 12-ին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ռամշտեյն ավիաբազայում, սակայն հանդիպումը չեղարկվել է այն բանից հետո, երբ Բայդենը հետաձգեց իր ուղևորությունը դեպի Եվրոպա «Միլթոն» փոթորկի պատճառով։