Ղրիմի Հանրապետության ղեկավարության անունից սրտանց շնորհավորում եմ. Գերոգի Մուրադով
Տեսանյութեր«Իրավունք Մեդիա Հոլդինգի» 35-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման հյուրերին եւ կազմակերպիչներին
Թանկագին ընկերներ, անկեղծորեն ուրախ եմ «Իրավունք»-ի 35-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման հյուրերին եւ կազմակերպիչներին ողջունելու հնարավորության համար:
Նախեւառաջ Ղրիմի Հանրապետության ղեկավարության անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել «Իրավունքի»-ի ողջ կոլեկտիվին եւ անձամբ Մեդիա Հոլդինգի նախագահին` Հայկ Բաբուխանյանին հիմնադրման օրվանից 35- ամյակի կապակցությամբ:
Այսօր Արեւմուտքի երկրները վարում են ընդարձակ լրատվական պատերազմ ռուսաստանյան պետության եւ «ռուսական» ամեն ինչի դեմ, նպատակ ունենալով վարկաբեկել Ռուսաստանի դրական կերպարը գլոբալ մեդիա տարածության մեջ, կեղծել համաշխարհային պատմության փաստերը, փորձում են իրականացնել մեր Ձեզ հետ միասին ընդհանուր մեծ մշակույթի մերժման քաղաքականությունը եւ ստիպում են այլ երկրներին հետեւել դրան:
Մեզ համար առավել թանկ է այն, որ «Իրավունք Մեդիա Հոլդինգը» չի ենթարկվում նման ճնշմանը: Հատուկ ուշադրություն է դարձնում ռուս-հայկական հարաբերություններին եւ Ղրիմի թեմային, «Իրավունք», «Կոմսամոլսկայա պրավդա վ Արմենիի», նրանց կայքերը եւ սոցիալական ցանցերում էջերը հասնաելի են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով: Հատկապես ցանկանում եմ նշել, որ հենց Ձեր հրատարակումները հանդիսանում են Հայաստանում ոչ շատ լրատվամիջոցներից, որոնք օբյեկտիվորեն լուսաբանում են իրենց նյութերում Ղրիմյան գարնան իրադարձությունները եւ թերակղզու ներկայիս կյանքը, ինչի համար Ղրիմի բնակիչները հատկապես շնորհակալլ են:
Թանկագին բարեկամներ, ցանկանում եմ ստեղծագործական հաջողությունների աշխատանքի մեջ, Մեդիա Հոլդինգի ծաղկում, խաղաղություն եւ ամենայն բարիք:
Գեորգի Մուրադով
Ղրիմի Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ,
Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության նախագահի մոտ