Թրամփը Զելենսկիին մեղադրել է Ուկրաինայում հակամարտությունը սկսելու մեջ
ՄիջազգայինԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը PBD podcast-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության բռնկման համար պատասխանատու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Դա չի նշանակում, որ ես չեմ ուզում օգնել նրան, քանի որ շատ եմ ցավում այդ մարդկանց համար, բայց նա երբեք չպետք է թույլ տար, որ այս պատերազմը սկսվի։ Ուկրաինան այն չէ, ինչ նախկինում էր», - պարզաբանել Է Դոնալդ Թրամփը։
Ինչպես նաև անվանել է Ուկրաինայի առաջնորդին «երբևէ տեսած լավագույն վաճառող» նշելով, որ Վաշինգտոնը հսկայական գումարներ է ծախսում Կիևին աջակցելու համար: «Ամեն անգամ, երբ նա հայտնվում է, մենք նրան տալիս ենք 100 միլիարդ դոլար պատմության մեջ էլ ով է ստացել այդպիսի գումար»,- նշել Է Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով ընտրողների առջև,- ևս մեկ անգամ ասել է, որ իր պաշտոնավարման դեպքում ռուս-ուկրաինական հակամարտությունը կկանխվի։