Պուտինն ասել է, որ ԲՐԻԿՍ-ի աշխատանքը որևէ մեկի դեմ ուղղված չէ
ՄիջազգայինԲՐԻԿՍ-ի երկրները համագործակցում են իրենց ժողովրդի բարօրության համար, այլ ոչ թե որևէ մեկի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ բիզնես ֆորումում, փոխանցում է ТАСС-ը։
«ԲՐԻԿՍ-ի աշխատանքն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այն ուղղված է միայն մեկ ընդհանուր նպատակի՝ մեր երկրների ու ժողովուրդների կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։