Դոնալդ Թրամփը պատմել է աշխարհին, որ իր «հմայիչ» որդին՝ Բարոնը, երբեք ընկերուհի չի ունեցել
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը պատմել է աշխարհին, որ իր «հմայիչ» որդին՝ Բարոն Թրամփը, երբեք ընկերուհի չի ունեցել։
«Չեմ կարծում, որ նա արդեն ընկերուհի ունի»,-Պատրիկ Բեթ-Դեյվիդի «PBD Podcast»-ում ասել է 78-ամյա նախագահի թեկնածուն։
Նախկին նախագահն իր կրտսեր որդուն անվանել է «շատ խելացի», «շատ լավ տղա» և «լավ աշակերտ»։ «Նա դեմ չէ մենակ մնալուն, բայց նա լավ լեզու է գտնում մյուսների հետ»,-ավելացրել է Թրամփը:
Ֆլորիդայի Օքսբրիջի ակադեմիան ավարտելուց հետո 18-ամյա Բարոնն ընդունվել է Նյու Յորքի համալսարան։ Սեպտեմբերին դեռահասը դպրոց է ժամանել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։