Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար. Թուրքիայի ԱԳ նախարար
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար: Այս մասին գրում է Anadolu-ն:
Ֆիդանն ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի «3+3» ձևաչափով 3-րդ նիստին ուշադրության կենտրոնում է լինելու ոչ միայն հայ-ադրբեջանական հարցը, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանը: