«Կրասնոդարը»` Էդուարդ Սպերցյանի և Գեորգի Հարությունյանի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդուարդ Սպերցյանը ու Գեորգի Հարությունյանը վերադարձել են «Կրասնոդար» և վերսկսել են մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նախորդ շաբաթվա համեմատ թիմը նոր համալրում ունի Հայաստանի հավաքականից»,- նշված է ռուսական ակումբի տարածած հայտարարության մեջ։
Սպասվում է, որ երկուսն էլ պատրաստ կլինեն վաղը կայանալիք «Սպարտակի» դեմ արտագնա հանդիպմանը։