Թուրքիան զգուշացրել է Ուկրաինային մոտալուտ դավաճանության մասին
ՄիջազգայինՈւկրաինական բանակը հաջողության շանսեր չունի Ռուսաստանի հետ հակամարտությունում, քանի որ ԱՄՆ-ը և Արևմուտքը շուտով կդավաճանեն Կիևին, կարծում է թուրքական «Վաթան» (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ իրավիճակը ռազմաճակատում կրիտիկական էր անվանել Ուկրաինայի զինված ուժերի համար, հայտնում է Daily Express-ը՝ վկայակոչելով պաշտպանության գերատեսչության աղբյուրին։
«Հակամարտությունը կավարտվի ճակատում ունեցած հաջողություններով։ Սա կդառնա կետ: Ուկրաինական բանակը նման շանսեր չունի։ Ռուսական բանակի հաջողությունները վերջ կտան դրան»,- ասաց թուրք քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, մեդալի մյուս կողմը լինելու է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի դիրքորոշումը։
«Մյուս կետը արևմտյան երկրներն են։ ԱՄՆ-ի և Արևմուտքի ուժերը, տեսնելով ուկրաինական բանակի ֆիասկոն, անմիջապես կդավաճանեն Ուկրաինային: Սա տեսանք Աֆղանստանում։ Նույնը կլինի Ուկրաինայում։ Արևմուտքը կհրաժարվի Զելենսկիից և կմտածի միայն իր շահի մասին»,- ընդգծել է Փերինչեքը։