Մոդել Անիտա Հարությունյանը ներողություն է խնդրել Լրագրողից, եւ նրանից հարթակ է խնդրել
ԹեմաՀարգելի ընկերներ, իմ շատ սիրելի հետեւորդներ
Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ավելի քան չորս ամիս տեւած համացանցային անհիմն պատերազմը ավարտվեց եւ հուսով եմ որ այն կստանա իր տրամաբանական լուծումը:
Ես որոշեցի եւ համարձակություն գտա իմ մեջ խոսելու այն մարդկանց եւ այն շրջանակի հետ, ում հասցեին ամիսներ շարունակ քաղաքացի Արաքսյա Հովհաննիսյանի կողմից տրամադրված սուտ եւ կեղծ տեղեկությունների հիման վրա իրականացրել եմ ուղիղ եթերներ:
Ուստի ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում հանդեպ տեղի է ունեցել սխալմունք, քանի որ օգտվելով իմ ծանր նյարդային ու հոգեբանական վիճակից՝շատերը փորձել են թերեւս լուծել իրենց նեղ անձնական տարաձայնություններն ու խնդիրները:
Հարգարժան Տիկին Գայանե Զարգարյանից ներողություն եմ խնդրում իմ հարթակներում հնչեցված վիրավորանքի, ինձ փոխանցված կեղծ տեղեկությունները տարածելու, ինչպես նաեւ Ձեր Մայրիկին վիրավորելու համար, եւ հայցում եմ Տիկին Զարգարյանի ներողամտությունը: Զղջում եմ խորապես, եւ խնդրում եմ որ մարդիկ նույնպես փորձեն գիտակցել, թե ինչպիսի ծանր ապրումների ու մղձավանջի միջով եմ ես անցել ամիսներ շարունակ:
Ի դեպ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել եւ հայտարարել, որ Լրագրող Գայանե Զարգարյանը երբեւէ ինձանից չի պահանջել 50 հազար ԱՄՆ դոլար Վ. Ղուկասյանի Դոգի Տելեգրամյան ալիքից որեւէ տեսակի նյութ, հրապարակում հեռացնելու համար:Ավելին օգտվելով իմ հոգեբանական ծանր իրավիճակից, քաղաքացի Արաքսյա Հովհաննիսյանը ինքն է ուղղորդել տալ սուտ մատնություն (50 հազար ԱՄՆ դոլար պահանջելու մասով ) Գայանե Զարգարյանի դեմ՝ասելով որ հետագայում մի բան կմտածեն՝ մաքրելու սուտ մատնության սցենարը: Ուստ այս մասով եւս, ես զղջում եմ, որ չեմ գիտակցել թե ինչ ծանր հանցագործությունների մեջ են փորձել ինձ ներքաշել Ա. Հովհաննիսյանն ու նրա ետեւում կանգնած մարդիկ, ովքեր խնդիրներ ունեին Գայանե Զարգարյանի հետ:
Ա. Հովհաննիսյանն անընդհատ պնդում էր, որ Գայանե Զարգարյանը պետք է գնա բերդ:
Իրականությունը ջրի երես հանելու համար, իրականացված այս հրեշավոր ծրագրի հետաքննությամբ խնդրում եմ, որ զբաղվի Գայանե Զարգարյանը, ինձ տրամադրի հարթակ, քանի որ ես ուզում եմ պատմել ողջ ճշմարտությունը, թե ինչու ինչ կերպ եւ ինչ ճանապարհով եմ իմ միջոցով որոշ սրիկաներ փորձել ցեխ շպրտել Գայանե Զարգարյանի, Եւրեւանի ավագանու անդամ Գ. Հարությունյանի, եւ նրա կնոջ Վ. Ղազարյանի, ու նրանց ընտանիքների դեմ:
Լիահույս եմ, որ Գայանե Զարգարյանը ձեռք կմեկնի ինձ, կմտնի իմ դրության մեջ, եւ որպես օբյեկտիվ լրագրող կունենա համարձակություն բացելու բոլոր փակագծերը:
Զղջում եմ այն ամենի համար ինչ արել եմ. ես գիտեմ հատել եմ կարմիր գծերը, բայց խնդրում եմ որ ինձ էլ հասկանաք, որ ես ամիսներ շարունակ անցել եմ մղձավանջի միջով: Միշտ էլ պետք է տրվի հնարավորություն մարդուն՝ ճիշտ ուղով քայլելու, եւ կյանքում տրված փորձությունները հաղթահարելու համար:
Սպասում եմ Լրագրող Գայանե Զարգարյանի արձագանքին, տրամադրեք ինձ հարթակ:
Ես այլեւս Ձեր էլ փոստին եմ ուղարկել ամբողջական Ձայանգրությունների մի փաթեթ, որը միայն եւ միայն Ձեզ եմ վստահում եմ, եւ ուզում եմ, որ դուք խոսեք ճշմարտության մասին.ինչպես կասեր Տիկին Զարգարյանը՝ միայն փաստերով եւ միայն փաստարկված:
Հ.Գ Այսուհետ ես զբաղվելու եմ իմ բարեգործական եւ քաղաքական գործունեությամբ, եւ բոլորին կոչ եմ անում որ ինքներդ էլ ապրեք Ձեր կյանքով եւ չներխուժեք իմ անձնական դաշտ: Վստահ եմ, որ Գայանե Զարգարյանի բացահայտումներից հետո օքսիանման արարածները այլեւս արկածախնդրության չեն գնա եւ չեն համարձակվի ինձ շանտաժի ենթարկել եւ ասել, որ իրենց ցանկությունները չկատարելու դեպքում, ինձ կշարունակեն հետապնդել:
Հարգանքներով Անիտա Հարությունյան։