Կարո՞ղ է արդյոք ՌԴ քաղաքացին վրացական պետհամարանիշներով հատել հայկական սահմանը. Պատասխանում է ՊԵԿ մաքսային ծառայությունը
Հայրենակիցներ«Իրավունքը» շարունակում է ընթերցողներից ստանալ ամենատարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, որոնց պատասխանները դժվարանում են ստանալ պատկան կառույցներից: Եվ ահա այս անգամ «Իրավունքին» է դիմել ՌԴ քաղաքացի, ում հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը.
- Ինքս ՌԴ քաղաքացի եմ, ինձ հետաքրքրում է արդյո՞ք լինելով ՌԴ քաղաքացի կարող եմ Վրաստանում ձեռք բերած իմ սեփական մեքենայով` վրացական պետհամարանիշներով հատել հայկակական սահմանը: Նշեմ, որ Հայաստան եմ ցանկանում գալ, որպես զբոսաշրջիկ մեկ-երկու շաբաթով։
ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՊԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
-Հարգելի ՌԴ քաղաքացի, կարող եք իհարկե հատել հայկական սահմանը, բայց անհրաժեշտ է սահմանում պարտադիր վճար իրականացնել ամբողջ մաքսային արժեքի չափով: Վրացական պետհամարանիշները կամ երրորդ երկրի պետհամարանիշները տարածվում է ԵԱՏՄ քաղաքացիների վրա, միայն Հայաստանի մաքսայինի խնդիրը չէ այստեղ:
Թե ինչ մաքսային արժեք պետք է վճարեք ստույգ ասել հնարավոր չէ, տեղում մաքսային աշխատակիցները մեքենան զննելուց հետո (մեքենայի մակնիշը եւ այլն) կներկայացնեն ինչպես մաքսային արժեքը, այնպես էլ Ձեր բոլոր իրավունքներն ու պարտականությունները։
Օրինակ, դիցուք, եթե Ձեր մեքենայի շարժիչի ուժը 3500, ուրեմն Դուք պետք է յուրաքանչյուր խորանարդի համար վճարեք 5.7 եվրո, որը հետ վերադարձի ժամանակ Ձեզ կվերադադձվի։ Պարզապես պետք է ՀՀ սահման մուտք գործելիս մաքսային ծառայության աշխատակիցներին սահմանում տեղեկացնել, թե սանմանը ինչքան ժամանակով եք հատում եւ երբ եք հետ վերադառնալու։