Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Ով չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն

Ունենք եզդերեն լեզվին տիրապետող կադրերի պակաս. Խդր Հաջոյան

Նորություններ
Օրերս տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ մեկտեղվել էին մայրաքաղաքի սրտում, որոնց թվում բացառություն չէր նաեւ եզդիական համայնքը: Եզդիական համայնքը նույնպես ներկայացված էր՝ ի դեմս Եզդիների ազգային միության։ Նրանց համայնքի տաղավարը դարձել էր տոնի զարդերից մեկը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր ծանոթանալ եզդիական մշակույթի բացառիկ նմուշներին։ Տոնական տրամադրությունը բարձրացրին նրանց տաղանդավոր երգիչներ Զորո Շաբաբովը եւ Սաշա Ավդալյանն՝ իրենց կատարումներով: Համայնքի խնդիրների, ինչպես նաեւ առավելությունների մասին՝ «Իրավունք»-ը զրուցել է Եզդիների ազգային միության նախագահ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԻ հետ:
 
— Պարոն Հաջոյան, նշվեց ազգային փոքրամասնությունների օրը: Որքանո՞վ էր առանձնահատուկ այն Ձեզ համար, եւ ի՞նչ խորհուրդ ուներ:
 
— Պետք է նշեմ, որ տարբեր ազգային փոքրամասնություններ ներկայացնող կառույցները մեկ տեղում ցուցադրում են իրենց ազգային մշակույթը, ազգային ատրիբուտները եւ իրենց ազգային խոհանոցը: Բնականաբար, նաեւ ազգային փոքրամասնությունների տոնն է, որն արդեն նշվում է օրենքով նախատեսված կերպով: Այսինքն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին: Իհարկե, երբ օրենքի նախագիծը քննարկվում էր, այն ժամանակ ընտրված էր սեպտեմբերի 27-ը: Մինչդեռ հասկանալով, թե ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին, բնականաբար, չէր կարող ուղղակի այդ օրը նշվել՝ որպես տոնական օր, եւ հետագայում փոխվեց ու ընտրվեց հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նաեւ բոլոր ազգային փոքրամասնություններին Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում եմ բարգավաճում ու մշակույթի զարգացում: Շատ կարեւոր եմ համարում նաեւ նշել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որտեղ (տվյալ դեպքում եզդիական համայնքի համար) ստեղծված են բոլոր այն պայմանները, որով եզդի համայնքը պաշտպանում է իր մշակույթը, լեզուն եւ կրոնը: Ուրիշ երկրում Դուք չեք տեսնի այնքան ազատ եզդի, որքան Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, եզդի չեք տեսնի այնքան անկաշկանդ եւ ազատ խոսելու իր ազգային լեզվով, ինչպես նաեւ պահպանելու կարողությամբ՝ որքան Հայաստանի Հանրապետությունում է, որտեղ գործում են եզդերեն լեզու եւ գրականություն առարկաները: Իհարկե, երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի, ինչպես նաեւ մամուլի վաստակավոր լրագրողներից մեկի ջանքերի շնորհիվ լույս տեսան եզդերեն դպրոցական դասագրքերը պետական աջակցությամբ: Այսօր Հայաստանում մոտ երեք տասնյակ կոմպակտ բնակեցված համայնքներում, որտեղ եզդի համայնքը գոյություն ունի, դասավանդվում է եզդերեն լեզու եւ գրականություն առարկան:
Գիտեք, սա շատ կարեւոր ձեռքբերում է եւ ոչ միայն սա, այլ նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում է լույս տեսնում աշխարհում առաջին եզդիական լեզվով թերթը: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հեռարձակվեցին եզդերեն ռադիո հաղորդումները: Սրանք օրինակներ են, որոնք նույնիսկ մեր պատմական մայր հայրենիքում՝ Իրաքի հյուսիսային հատվածում, չունենք:
Խոսենք նաեւ կրոնի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունում ունենք աշխարհում ամենամեծ բարձրությամբ եզդիական տաճարը, որը գտնվում է Ակնա լճում, եւ ոչ միայն մեկ տաճար ունենք, այլ արդեն չորսից ավելի եզդիական տաճարներ, սրբատեղիներ, որոնք կառուցվել են Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի հետ միասին՝ առանց որեւէ կաշկանդվածության, եղբայրաբար ապրում ենք Հայաստանի շողի ներքո, եւ Հայաստանն այսօր եզդի ժողովրդի համար, կարող եմ վստահաբար ասել, որ այն հենասյունն է (ոչ միայն հայաստանաբնակ եզդիների համար), այլեւ ամբողջ աշխարհի եզդի համայնքի համար, որտեղ եզդի ժողովուրդն իրապես գտել է իր փրկությունը, որտեղ եզդի ժողովուրդը կարողանում է պաշտպանել ու պահպանել իր ազգային արժեքները, իր ազգային դեմքը, իր տեսակը, իր յուրօրինակ ավանդույթները, ազգային տոները, որոնք նշվում են:
 
— Համայնքը, որն ինքներդ ներկայացնում եք, ինչպիսի՞ խնդիրների է շատ հաճախ առնչվում, եւ այդ խնդիրներն ի՞նչ կերպ են լուծվում:
 
— Բնականաբար` ասել, որ խնդիրներ չկան, այդպես չէ: Օրինակ, տվյալ դեպքում խոսեցինք եզդերեն լեզվի ուսուցման հետ կապված: Այսօր ունենք կադրերի պակաս: Այսինքն, ունենք կոմպակտ բնակեցված համայնքներ, որտեղ եզդի երեխաների թվաքանակը բավարարում է եզդերեն լեզու եւ գրականություն առարկաները դասավանդելու համար, բայց դրա հետ մեկտեղ չունենք նաեւ համապատասխան ուսուցիչներ եւ կադրեր: Այսօր իսկապես ունենք կադրերի պակաս: Իհարկե, այժմ նաեւ պայմանավորվածություն ունենք որոշ մարմինների հետ եւ բազմիցս քննարկել ենք համալսարանում եզդիագիտության ամբիոն ունենալու հարցը, որտեղ էլ հենց կպատրաստվեն համապատասխան կադրեր: Այդ ամենն, իհարկե, ընթացքի մեջ է, եւ սպասում ենք արդեն դրա իրագործմանը, իսկ այլ խնդիրների հետ կապված՝ պետք է նշեմ, որ հիմնականում տեղեկատվության բացակայությունն է:
Այսինքն, մենք կարիք ունենք ավելին ներկայանալու, ավելի շատ ներկայացնելու եւ նաեւ մեր կայքէջն ունենալու: Կայքէջը ոչ միայն եզդի համայնքը ներկայացնելու համար նկատի ունեմ, այլ առավել քան լավ կլիներ ամբողջ ազգային փոքրամասնությունների համար լիներ, օրինակ, մի առանձին կայքէջ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանար մուտք գործել, որտեղ տեղադրված կլինեին մշակույթի մասին կամ ազգային ավանդույթների մասին տեղեկություններ: Հիմնականում, եթե ինչ-որ հարցեր էլ լինում են, այդ հարցերը կապված են ավելի շատ տեղեկատվության պակասի հետ: Խնդիրները նաեւ շատ տարբեր են եւ միշտ էլ կան ու, ի փառս այսօր Ազգային փոքրամասնությունների խորհրդի՝ իհարկե, այդ հարցերը քննարկվում են խորհրդում, ինչպես նաեւ դրանց միտված լուծումները փորձում ենք միասին գտնել:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. Hürriyet
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top