35-ամյակ նշանակում է՝ «Իրավունք» թերթը ՀՀ ամենաառաջին ԶԼՄ-ներից մեկն է. Վան Համբարձումյան
Իրավունք 35Իմ կողմից շատ հարգելի եւ սիրելի «Իրավունք» թերթի լրագրողական, խմբագրական անձնակազմին եւ հատկապես իմ կողմից շատ հարգված քաղաքական եւ հասարակական գործիչ, «Իրավունք» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, «Իրավունք մեդիա»-ի նախագահ պարոն Հայկ Բորիսի Բաբուխանյանին՝ մեծ սիրով շնորհավորում եմ «Իրավունք» թերթի հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ:
Ցանկանում եմ «Իրավունք մեդիա» հոլդինգի ողջ լրագրողական եւ խմբագրական անձնակազմին նորանոր հաջողություններ, լսարանի ընդլայնում, ստեղծագործական աշխատանքի կատարելագործում եւ մեծ ճանաչվածություն: Անկեղծ ասած, «Իրավունք» թերթի եւ իր ստեղծագործական, լրագրողական ու խմբագրական անձնակազմի նկատմամբ յուրահատուկ ջերմ վերաբերմունք ունեմ ես: Առաջին անգամ «Իրավունք» թերթը իմ ասուլիսը (ի դեպ, դա իմ առաջին ասուլիսն էր) լուսաբանեց 2018 թվականի դեկտեմբերի 14-ին: Այդ օրվանից բազմաթիվ անգամներ հարցազրույցներ եւ հրապարակումներ եմ ունեցել «Իրավունք» թերթում:
Հետաքրքիր ավանդույթ է դարձել ինձ համար՝ միշտ թերթի բոլոր համարները, որտեղ իմ հարցազրույցները, հրապարակումները եւ հոդվածները տեղ են գտել, թերթի կրպակներից ձեռք եմ բերում եւ հավաքում, եւ արդեն երկու մեծ արկղ լիովին համալրվել, լցվել է:
«Իրավունք» թերթում ե՛ւ հարցազրույցներ եմ սիրում ունենալ, ե՛ւ ընթերցել, ծանոթանալ «Իրավունք» թերթի ողջ լրահոսին: Կրկին շնորհավորում եմ թերթի ողջ ստեղծագործական անձնակազմին եւ հատկապես պարոն Հայկ Բորիսի Բաբուխանյանին՝ թերթի 35-ամյակի կապակցությամբ: 35-ամյակ, նշանակում է, որ «Իրավունք» թերթը Հայաստանի Հանրապետության ամենաառաջին ԶԼՄ-ներից մեկն է:
Հատկանշական է, որ «Իրավունք» թերթը առաջին տպագիր ԶԼՄ-ն է, որը կարողացել է նորանկախ Հայաստանի Հանրապետության մեջ դժվարագույն 90-ական թվականներին հիմնադրվել, կազմավորվել, ստեղծվել եւ Հայաստանի Հանրապետության հետ հավասար, համաքայլ առաջ շարժվելով, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, բազմապիսի փոփոխությունների միջով, հասնել է մինչեւ մեր օրեր: Դա իսկապես հաջողության եւ հաղթանակի վկայագիր է:
Ռազմական փորձագետ
ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ