Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին Փոխարժեքն՝ այսօր «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո) Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Իսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո) «Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» է Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված

Հասարակություն

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։

Նշենք, որ եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշված էր, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։

Ուղիղ 4 տարի առաջ՝ 44-օրյա պետերազմի ընթացքում, հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտավորյալ թիրախավորվեց՝ խախտելով զինված բախումների դեպքում մշակութային արժեքները չթիրախավորելու Հաագայի և Ժնևի սկզբունքները։ Բնականաբար, այս հարվածը ապագայում ուներ հենց եկեղեցին կեղծ վերականգնումների քողի տակ այլափոխելու նպատակ։

Եվ փաստորեն, հարվածից ուղիղ 4 տարի անց, Ադրբեջանը ներկայացրեց եկեղեցու պղծման, այլափոխման հերթական գործողության արդյունքները։

Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որից հետո ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։

Մեր արձագանքը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղոցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար»: Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։

Բացի այդ, 2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևում խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգությունն է հայտնում, որ մշակույթի, ինքնության և «ուրիշի» կանխամտածված ոչնչացումը դարձել է արդի հակամարտությունների առանցքային բաղադրիչը։ Եվրախորհրդարանը հորդորում է պետություններին քաղաքաշինական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը։

2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն»։



Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top