ՌԴ-ն եւ ԿԺԴՀ-ն պարտավորվել են պատերազմի դեպքում իրար «անմիջապես ռազմական օգնություն» ցուցաբերել
ՄիջազգայինՀայտնի դարձավ, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք (https://iravunk.com/?p=295217&l=am), Ռուսաստանն ու Հս.Կորեան, «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրով», պարտավորություն են ստանձնել` պատերազմի դեպքում իրար ռազմական օգնություն ցուցաբերել:
Այսպես, ըստ այդ համաձայնագրի արդեն հայտնի դարձած տեքստի 4-րդ հոդվածի. «Եթե Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որևէ պետության կամ մի քանի պետությունների կողմից և այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, մյուս Կողմն անմիջապես կապահովի ռազմական և այլ օգնություն՝ միջոցների տնօրինում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն օրենսդրությանը համապատասխան»:
Գործնականում այս հոդվածը ստեղծում և համախմբում է ամենակոշտ տիպի պաշտպանական դաշինք՝ «անհապաղ ռազմական և այլ օգնություն» տերմինաբանությամբ:
Փորձագետները դա նաեւ համեմատում են ՆԱՏՕ-ի կանոնադրության հայտնի 5-րդ հոդվածի հետ, որը շարադրված է այսպես. «Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում իրենցից մեկի կամ մի քանիսի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում իրենց վրա որպես ամբողջություն և, հետևաբար, համաձայնում են, որ այն դեպքում, երբ նման զինված հարձակում տեղի ունենա, նրանցից յուրաքանչյուրը, ի կատար ածելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, օգնություն կտրամադրի ենթակա Պայմանավորվող կողմին կամ ենթակա Պայմանավորվող կողմերին՝ անհապաղ իրականացնելով այնպիսի անհատական կամ համատեղ գործողություններ, որոնք անհրաժեշտ են համարվում, ներառյալ զինված ուժի կիրառումը հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերականգնման և պահպանման նպատակով»:
«Տարբերությունը պարզվեց «... այնպիսի անհատական կամ համատեղ գործողությունների անհապաղ իրականացում, որը կհամարվի անհրաժեշտ, ներառյալ զինված ուժի կիրառումը...», այսինքն՝ ՆԱՏՕ-ի երկրները կմտածեն, մինչեւ գործելը եւ կանեն այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Իսկ զինված ուժի կիրառումը գործողությունների ընդամենը տարբերակներից է, այլ ոչ միակ պայման: Ի տարբերություն ՌԴ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պայմանագրի, որը միանշանակ սահմանում է` «անմիջապես կապահովի ռազմական և այլ օգնություն», ոչ մի մտածել, ոչ մի երկընտրանք»:
Թեեւ մասնագետներն ակնարկում են, որ նման դրույթ կան նաեւ ՌԴ-ի եւ Իրանի հետ կնքվելիք համանման պայմանագրում, սակայն այս հարցոբ կողմերը դեռ մեկնաբանություններ չեն անում: