Հավատանք, թե` ոչ, Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա Սյունիքից. մարզպետ Թրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններում Հայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարար Իմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան «բացատրել» են բնապահպանությամբ ԱՄՆ առաջին քաղաքը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները

«Փաստ». Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված:

Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին:

Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը:

Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին:

Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել:

Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը...

Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ...

Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Հավատանք, թե` ոչ, Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա Սյունիքից. մարզպետԹրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններումՀայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարարԻմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համարԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակումՅունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծությանԱդրբեջանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան «բացատրել» են բնապահպանությամբԱՄՆ առաջին քաղաքը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքներըԷրդողանն ու Ալիևը ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Արցախի կորստից հետո. VOAՏիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանալու. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ահա այն քայլերը, որոնք Հայաստանը կարող էր ձեռնարկել՝ կանխելու COP29-ի անցկացումը Ադրբեջանում. ԴանիելյանՄաշ Իսրայելյանի հուզիչ հրապարակումը`քրոջ մաhից օրեր անց. երգչուհին կոտրեց լռությունըԽոսքերից անդին՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա․ պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարինԲաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ«Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է «Armenian brandy»․ Պապոյան (տեսանյութ)Հայաստանն Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել, սպասում է Բաքվի պատասխանին․ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջան-Իրան կամրջի կառուցման կադրերը (տեսանյութ)Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարարՓաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալԲաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովըԿողբում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել ու վիրավորել է դեսպան Տիգրան ԲալայանինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինՎերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համարԱրգանդի բացակայությամբ և ամորձիների առկայությամբ. Իման Խելիֆի բուժզննման սկանդալային արդյունքներըԱստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համարՆոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի«Հրապարակ». Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին»«Փաստ». Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպինԻնչ են հորդորել նախկին նախագահները.«Իրավունք»Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղելՆինձյա կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին«Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ ՍրբազանըՌուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ)Թրամփ` 53 տոկոս է, Հարիս՝ 47. ABC News կանխատեսումային հարթակ«Հրապարակ». Տիկնանց տառապանքն անուն ունի«Ժողովուրդ». Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞«Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմըՌուսական զորքերը գրավեցին Տրուդովոյեն և հարձակվեցին Կուրախովոյից հարավ գտնվող Ուսպենովկայի վրա. Ուկրաինացի զինվորականԵթե ​​Հարրիսը հաղթի, նա կդառնա ամենահակաքրիստոնեական նախագահը. ՊուշկովԿուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top