Իսրայելի բանակը փաստացի պատերազմ է հայտարարել ՄԱԿ-ի խաղաղապահներին
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը պատերազմ է հայտարարել ՄԱԿ-ի խաղաղապահներին:
Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ իր խաղաղապահները Լիբանանի հարավում գտնվող Քֆար Կելա քաղաքի մոտակայքում գտնվող դիրքում չորեքշաբթի առավոտյան նկատել են իսրայելական Մերկավա տանկի կրակոցներ իրենց դիտաշտարակի վրա: Երկու տեսախցիկ ոչնչացվել է, աշտարակը` վնասվել»,- գրում է Reuters-ը։ Նաև, որ ՄԱԿ-ի ուժերի տվյալներով, այս ամենը ոչ թե պատահականություն, այլ` միտումնավոր է արվել։
«Իսրայելը կարծես պատերազմ է հայտարարել ՄԱԿ-ին»,- լուրը մեկնաբանել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։
«Բոլորը համակարծիք են, որ Իսրայելը չպետք է նման կերպ վարվի տարածաշրջանում խաղաղապահ ուժերի դեմ, քանի որ նրանց վրա հարձակումը ոչ միայն հարձակում է Լիբանանի, այլ` 50 երկրների վրա (լիբանանյան խաղաղապահ գործողության զորքեր ներդած), դա լուրջ հարձակում է միջազգային հանրություն վրա»,- ասաց Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչ Անդրեա Տենենտին: