30 երկրներ չկարողացան միավորվել և բավարարել Ուկրաինայի զինամթերքի կարիքները. Թուրքիայի Պաշտպանության նախարար
ՄիջազգայինԹուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը չորեքշաբթի օրը «Անադոլու» պետական գործակալությանը հայտնել է, որ 30 երկրներ չեն կարող միավորվել և բավարարել Ուկրաինայի զինամթերքի կարիքները։
Նախարարի խոսքով՝ ժամանակակից հակամարտությունների ֆոնին «աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրեն բացարձակ ապահով զգալ», ինչի հետևանքով կա պաշտպանական ծախսերի աճ։
«Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում մենք ականատես եղանք, թե ինչպես 30 երկրներ չկարողացան միավորվել և բավարարել Ուկրաինայի զինամթերքի կարիքները։ Այս իրավիճակը հստակորեն ցույց է տալիս պաշտպանության ոլորտում զենքի և զինամթերքի տրամադրման հարցում ավելի մեծ պատրաստվածության կարևորությունը։ Ընդհանրապես, յուրաքանչյուր երկիր ձգտում է ինքնաբավության և ավելի քիչ կախվածության ուրիշներից, և գիտակցում է, որ հակառակ դեպքում թանկ գին կվճարի»,- ասել է Գյուլերը։
Գյուլերը ծրագրում է մասնակցել այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը: