Ռուսաստանը փորձում է իր վերահսկողության տակ առնել Ուկրաինայի համար եզակի հանքավայրը, որը Կիևի տնտեսությանը հսկայական վնաս կպատճառի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ուկրաինայում կոքսային ածխի արդյունահանման միակ հանքը գտնվում է Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) հարևանությամբ։ Եթե Ուկրաինան կորցնի այն, պողպատի արտադրությունը կկրճատվի ավելի քան կիսով չափ, իսկ ածուխի ներմուծումը չափազանց թանկ կլինի։ Սա կարող է մեծ վնաս հասցնել երկրի առանց այն էլ թույլ տնտեսությանը եւ կզրոյացնի ողջ տազմական արդյունաբերությունը։
Պողպատի արտադրությունը երկրի երկրորդ ամենաեկամտաբեր ճյուղն է գյուղատնտեսությունից հետո, և կոքսային ածուխը կարևոր նշանակություն ունի այս արտադրության համար: