Գենետիկա, կամ Լեւոն Քոչարյանը` Նիկոլին` Ռոբերտ Քոչարյանի նմանությամբ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
(ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ` «ՄԻՆՉԵՎ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉՀԱՅՏԱՐԱՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ, ՆԻԿՈԼԸ ՄՆԱԼՈՒ Է ԵՎ ՀՈՂ Է ՏԱԼՈՒ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կլասի՛կ, դու սուս։
**
ՈՒՄԻՑ Ա ՎԱՏ ՏՂԱ, ՈՐ
(ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՖԱՖ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ)
Էտ որ Նիկոլը պատերազմը կրվեց, հինգ հազար երեխու գլուխ կերավ, Արցախը հայաթափեց, հրաժարական չտվեց, ես ինչի պիտի տամ։
**
ՀԵԾԱՆԻՎՈՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԵՔ, ՀԵԾԱՆԻՎՈՎ
ՀՖՖ-ից հայտնում են, որ այն չարամիտ լուրերը, ըստ որի, «Վազգեն Սարգսյան» մարզադաշտը ցանկանում են վերափոխել վելոտրեկի, չի համապատասխանում իրականությանը։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եկանք, տեսանք, հաղթեցինք, եկանք, տեսանք, հաղթեցինք:
**
ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Ըստ պատմաբանների` 2018 թ.-ին ընդդիմադիր Նիկոլը 30 կմ. անցնելու համար օրերով քայլում էր, իսկ 2024 թ.-ին վարչապետ Նիկոլը հալալ քրտինքով 3 ժամում հեծանիվով ճռռցրած անցնում ա:
**
ԳԵՆԵՏԻԿԱ, ԿԱՄ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՎ 16 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Փողի վրա նստած` փող եք ուզում ինձանից: