Պատգամավորները բաժանվել են երեք ճամբարի. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԻշխող ՔՊ խմբակցությունում կռիվ է ընկել, պատգամավորները բաժանվել են երեք ճամբարի՝ ալենականների, երդվյալ նիկոլականների եւ թունդ եվրոպամետների։ Հատկապես անողոք պայքար է նիկոլական եւ ալենական պատգամավորների միջեւ, բանը հասել է նրան, որ ալենականներն անձամբ Ալենին են դիմել. «էս ի՞նչ բան է, ԱԺ նախագահ ես, բայց քո մտերիմները ոչ մի տեղ հարց չեն կարողանում լուծել»: Թե բա՝ բոլոր հարցերում երդվյալ նիկոլականներն են դոմինանտ։ Ասում են՝ Ալենն էլ իր հերթին սրտնեղել է, բայց խոստացել, որ թիմակիցների «դուխը» շուտով կբարձրանա, թե ինչի հաշվին, չի մանրամասնել: