Լեգենդար դաշնակահար՝ Դենիս Մացուեւի բացառիկ մենահամերգը Երեւանում
ՄշակութայինՇարունակելով «Երեւանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու աշխարհահռչակ երաժշտի կատարումները։
Նոյեմբերի 9-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգով հանդես կգա՝ Դենիս Մացուեւը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ:
Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․ Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա» Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ» Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր:
Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից՝ tickets.hayafest.com
+374 77 805687