«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՍպորտIravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, վերջերս Երևանում կայացած «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարի ժամանակ բրոնզե մեդալ նվաճած, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից, ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից ԱԼԵՔՍԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - 79 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Առաջին գոտեմարտը շատ բարդ տրվեց, ափսոս զիջեցի ռուս մրցակցիս։ Հաջորդ գոտեմարտում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով պարտության մատնեցի փախստականների դրոշի ներքո հանդես եկող մրցակցիս։ Երրորդ գոտեմարտում էլ բրոնզե մեդալի համար համառ պայքարում 8։0 հաշվով հաղթեցի Բուլղարիայի ներկայացուցչին։ Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ երկու ամսվա զինծառայող էի, Մատաղիսում էի ։Վիրավորվել եմ, կոմայի մեջ գտնվել, ենթարկվել վիրահատության։ Փառք Աստծո, ապաքինվեցի ու հիմա կրկին շարունակում եմ զբաղվել սպորտով։ Շատ ուրախալի է, որ սամբոն արդեն ընդգրկվել է օլիմպիական ընտանիքում և հաջորդ Օլիմպիական խաղերին 2028-ին, օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում, շատ հնարավոր է, որ արդեն լինի որպես Օլիմպիական մարզաձև։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ