«ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՐԱԿԱՆԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԸՆԿԵԼ ՔԱՋԻ ՄԱՀՈՎ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆՆ էր։ Այսօր նա կդառնար 26 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Ռաֆայելի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց. «Ռաֆայելը ծնվել է 1998֊ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Սովորել է Աբովյանի կրթահամալիրում, ապա ուսումը շարունակել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում։ 2017֊ի հունվարի 24֊ին մեկնել է ծառայության, սկզբից Լուսակերտում, ապա Մեղրի է տեղափոխվել, ծառայել Ագարակում։
Եղել է շատ կարգապահ զինվոր, արժանացել կրտսեր սերժանտի կոչման։ 2019֊ին զորացրվել է։ Անդամագրվել է «Առաջին գունդ» հայրենասիրական ՀԿ ֊ին, որի կողմից արժանացել է լեյտենանտի կոչման, պարգևատրվել մեդալներով։ 44֊օրյա դաժան պատերազմի հենց առաջին օրերին, Ռաֆայելը կամավորագրվել է, հոկտեմբերի 2֊ին «Առաջին գնդի» կազմում մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, այստեղ էլ հոկտեմբերի 13֊ին, հանուն հայրենիքի ընկել քաջի մահով։
Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ», «Առաջին գունդ», «Գթության մայր» մեդալներով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ