Մեկ ամսից նախագահին պաշտոնանկ կանենք. Վրաստանի վարչապետ
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իմպիչմենտի միջոցով մոտալուտ հրաժարականի մասին, ով, խախտելով սահմանադրությունը, ակտիվորեն բանակցում է ընդդիմության հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «տեխնիկական կառավարություն» ստեղծելու համար, հայտնում է vz.ru-ն։
«Մեկ ամսից մենք նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմպիչմենտի միջոցով։ Մնացած ամեն ինչ էական չէ»,- ասել է նա:
Ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանքը» հայց կներկայացնի սահմանադրական դատարան ընդդեմ նախագահի՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի համար, ինչը հիմնական օրենքի խախտում է։ Անցյալ տարի Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու փորձը չհաջողվեց. դրա համար 150 մանդատից անհրաժեշտ էր 100-ը, իսկ «Վրացական երազանքը» հավքեց 84 ձայն։
Իշխող կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին կստանա ձայների առնվազն 60 տոկոսը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ։ Իսկ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Զուրաբիշվիլին կարող է իմփիչմենթի ենթարկել։